Իշխանությունը Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ 650,000 «Այո»-ն ստանալու որևէ շանս չունի, իսկ ընտրակեղծիքը կլինի բարոյական ինքնասպանություն. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ Tert.am-ը զրուցել է սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Նա հարց է բարձրացնում՝ ինչի՞ն էր պետք վարչապետին այս թեման, այս ճանապարհը, այս հանրաքվեն։ Ինչի՞ն էր պետք երկրում ընտրական մթնոլորտ ստանալը։ Ցանկացած իշխանությունը ձգտում է հակառակին, ձգտում է հանդարտության։ Ըստ նրա՝ Իշխանությունը գործնականում չունի որևէ շանս՝ ստանալու անհրաժեշտ 650,000 «Այո»-ն:

- Ինչո՞ւ հանկարծ իշխանությունը կենտրոնացավ ՍԴ-ի վրա, որը կարող է լինել հիմնական պատճառը, ի՞նչ նոր դետալ է ի հայտ եկել, որը չկար 2018-ին:

- Ձեր հարցի պատասխանը ունի շատ վարկածներ, որոնք մամուլում լայնորեն քննարկվել են։ Դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի՝ կարող է լինել ճիշտ, կարող է լինել սխալ։ Ես փորձեմ գտնել ավելի մակրոպատասխան. այսօր բոլորս ապրում ենք պատահական իշխանության իրողության պայմաններում։ Իսկ այս պայմաններում պրակտիկորեն անհնար է գտնել ռացիոնալ պատասխաններ։ Շատ դժվար է հասկանալ ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ի՞նչ հաշվարկ կամ ի՞նչ ծրագիր կա դրա տակ։ Հնարավոր է ընդհանրապես ոչինչ չկա, բացի անձնական մոտիվացիայից։ Գիտեք՝ այս պայմաններում իշխանությունները կարող են իրենք իրենց դեմ որոշումներ և քայլեր կատարել։ Եվ ես այն կարծիքին եմ, որ հանրաքվեի գաղափարը, և ընդհանրապես ՍԴ-ի դեմ խաչակրաց արշավանքը չի նախատեսում գործող իշխանության հաջողություն։ Ցանկացած ելք իշխանության համար լինելու է վատը։

- Հանրաքվեին «Այո» ասելը կնշանակի՞ անօրինականության մաս դառնալ:

- Պետք է հստակ բաժանում կատարել՝ եթե խոսքը վերաբերում է քաղաքական միավորներին, ապա նրանց «Այո»-ն իսկապես նշանակում է գիտակցված մաս կազմել մի պրոցեսի, որն օրինականության և բանականության հետ ունի մեծ կոնֆլիկտ։ Իհարկե, մենք կտեսնենք նման դրսևորումներ, մենք կտեսնենք նաև կոմֆորմիզի դրսևորումներ, երբ կուսակցությունը տեսակետ չի ասի և «կապավինի» ժողովրդի կամքին, կլինի նաև հակառակը՝ սկզբունքայնություն և հստակ դիրքորոշումների ձևակերպում։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այստեղ իսկապես պետք է ակտիվ աշխատել։ Իշխանությունը գործնականում չունի որևէ շանս՝ ստանալու անհրաժեշտ 650,000 «Այո»-ն։ Պետք է աշխատել, հանրության հետ համբերատար խոսել, դիմակայել էժան էմոցիաների վաճառքին։ Եվ իհարկե, կլինի այսպես կոչված «մշտապես պատշգամբից նայող» հասարակություն, որն ամեն ինչին նայում է կողքից՝ միայն թե լինի անվտանգ։ Սա մեր իրականությունն է։

- Արդյոք այս հանրաքվեն ցույց կտա վարչապետի լեգիտիմությունը:

- Մինչև այս հարցը քննարկելը, կա այլ հարց՝ ինչի՞ն էր պետք վարչապետին այս թեման, այս ճանապարհը, այս հանրաքվեն։ Ինչի՞ն էր պետք երկրում ընտրական մթնոլորտ ստանալը։ Չեղած տեղից։ Ցանկացած իշխանություն ձգտում է հակառակին, ձգտում է հանդարտության։ Սա շատ կարևոր հարց է։ Ես ինքս ունեմ այս հարցի պատասխանը, գուցե այն սուբյեկտիվ է, բայց ինձ թվում՝ է սա այս իշխանության գաղափարը չի եղել։ Ինչ-որ մեկը համոզել է, իսկ վարչապետը չի ֆիքսել ծուղակը։

- Վարչապետը կոչ արեց սփյուռքահայերին գալ և մասնակցել հանրաքվեին, ինչո՞ւ, նրանք ի՞նչ գործ ունեն երկրում ներքաղաքական հարց որոշեն:

- Դա սովորական ուղիղ եթեր էր։ Ոչ ոք չի գալու, չի մասնակցելու, դա տեխնիկապես հնարավոր չէ, սփյուռքին դա չի հետաքրքրելու։ Սոցցանցերում Գլենդելից կամ Չելյաբինսկից հայհոյանք գրելը դեռևս չի նշանակում գիտակցական քաղաքացի լինել։ Բայց առաջիկա շաբաթներին մենք անվերջ նման հայտարարությունների և նման շոուների ականատես լինելու ենք։ Զինվենք համբերությամբ։ Ուղղակի երկիրն է անլրջանում։

- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ չեն հասցնի ընտրատեղամասերն ապահովել տեսախցիկներով, սա ի՞նչ է ենթադրում: Հավանական համարո՞ւմ, եք անհրաժեշտ կողմ ձայներ չլինելու պարագայում կեղծման ուղի կընտրվի՞:

- Ես չեմ կարող ասել Մուկուչյանն ինչ է ուզում ասել, կամ ինչ ասելու հրահանգ է ստացել, բայց ես կարող եմ ասել մի բան շատ հստակ. եթե իշխանությունը գնաց կեղծման, դա հնարավոր չի լինելու թաքցնել, ծածուկ անել։ Ընտրակեղծիքը այս իշխանության համար կլինի բարոյական ինքնասպանություն։

- Ի՞նչ կլինի, եթե «Ոչ»-ի ճամբար չձևավորվի, կարծես ամեն ինչ գնում է դրան: Հավանակա՞ն է այս տարբերակը: Մուկուչյանն ասաց, եթե սահմանված ժամկետում «Ոչ»-ի ճամբար չձևավորվի, 50 քաղաքացիներից բաղկացած խումբ կարող է ձևավորել «Ոչ»-ի ճամբարը: Ի՞նչ կլինի այս դեպքում:

- Ես չեմ կարող ասել տեխնիկապես ինչ կլինի։ Բայց Հայաստանում այսօր կա «Ոչ»-ի շատ ուժեղ հոսանք, շարժում։ Եվ այստեղ միավորող գաղափարը «Ոչ»-ն է մեկ հոգու իշխանությանը, մեկ հոգու անվերահսկելի ցանկություններին, մեկ հոգու միակ ճշմարտությանը։ Սա շատ ուժեղ համախմբող գաղափար է։ 21-րդ դարում չի կարող լինել մեկ հոգու իշխանություն, մեկ կարծիք, մեկ որոշում, մեկ դատավոր և այլն։

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am