10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան. Քոչարյան (video)

  Ռոբերտ Քոչարյանը, խոսելով այսօրվա դատական նիստի ժամանակ նշեց.  «Քրեական գործը սկսվել է տանիքից. սկզբում մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը: Դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում: Ամբողջ գործում կա 2 նյութ՝ 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացնում եք ինչ էր կատարվում այդ ժամանակ ՀՀ-ում, և ամենակայացած կառույցը որևէ վերաբերմունք, նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ, այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և այս գործում կա որոշում՝ այդ քրեական գործի հարուցման մասին: Եվ երկրորդ նամակը, որ այդ 3 հատորն ուղարկվել է Քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է»:

Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ ղեկավարն ինձ զեկուցումներ է ներկայացրել, սակայն տվյալ քրեական գործում այդ զեկուցումներից ոչ մեկը չկա: Այդ նյութերը կան այն հատորներում, որոնք  չեն տրամադրվում քրեական գործի համար, հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով Վիկիլիքսի հրապարակումներին՝ Ռ. Քոչարյանն ասաց, որ ինքը տպավորություն ունի, թե ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն ուներ ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Հիմնավոր կասկածներ կան, որ իրենց չտրամադրվող նյութերում կան այնպիսիք, որոնք հրապարակելու դեպքում հարցեր կառաջանան՝ այս գործով տուժողները նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ, ասաց նա, ինչը  իրարանցում առաջացրեց դահլիճում: Դատավորը հրահանգեց կարգի հրավիրել նիստի մասնակիցներին:

Ռ. Քոչարյանը շարունակեց. «10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան, զոհվել են «Չերյոմուխա»-ի կիրառման պատճառով: Հայտնի են շրջանակաները, թե որ ոստիկաններն են զենքը կիրառել: Խնդիրն այն է, որ նաև հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը ո՞ր զենքի կրակոցից են պատճառվել: Բայց պարզ են շրջանակները: Որևէ մեկը որ նստած է այստեղ, կապ չունի այդ դեպքի հետ: Եվ ակնհայտ է, որ դիտավորյալ սպանություն չէ, որովհետև ռիկաշետ է կպել նրանց: Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ ամբողջ նյութերն այս դեպքի հետ կապված չեն տրամադրվում: Որովհետև տրամադրվելու պարագայում ակնհայտ է դառնում, որ այդ գործով առնվազն 3 հոգի տուժող չի կարող համարվել: Եվ կան նմանատիպ այլ դեպքեր»,- հայտարարեց նախկին նախագահը: Նա պնդեց, որ նյութերը չեն տրամադրվում դիտավորությամբ:

«Ունենք փաստարկների մի փունջ, որի պարագայում գործը ենթակա է կարճման»,- նշեց Ռ. Քոչարյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց ըստ էության խոսել:

«Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Մինչև հիմա ըստ էությա՞ն էր, ասեք՝ իմանամ նույն ոգով շարունակե՞մ»,- հակադարձեց Ռ. Քոչարյանը: Դատավորը թույլ տվեց շարունակել: Ռ. Քոչարյանը նկատեց՝ «Այնուամենայնիվ՝ լավ եղեք»:

դիտվել է 964 անգամ
Լրահոս
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am