Որ ճամբարում կլինի ԲՀԿ-ն (video)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող ասել, թե արդյոք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհավաքի անհրաժեշտ ձայներ:
«Ես չեմ կարող ժողովրդի փոխարեն ասել, գնացեք՝ ժողովրդին հարցրեք: Ժողովրդին հարցրեք, սա լինելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՞, թե՞ իշխանություններին վստահություն հայտնելու քվե»,- պարզաբանել է Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ ԲՀԿ-ն կլինի «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճամբարում, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ քաղխորհրդի նիստ կհրավիրեն և հարցը կքննարկեն, որից հետո իրենց տեսակետը կհայտնեն: