Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի. Մարգարիտ Եսայան (video)

«Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները ներկայացնելով հանրությանը՝ ես ցույց եմ տալիս այն ստերը, որոնք նա ասում է այսօր»,- «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի՝ հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։

Մուրազիի խոսքով՝ հանրության աչքերը մի օր պետք է բացվի, և այն ամենը, ինչ անում է իշխանությունը պետք է հասարակությունը տեսնի։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գնահատմամբ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները ստերի հավաքածու էին․ «Ցավոք, այսօր մեր ողջ հասարակությունն է տեսնում այս ստերը, պարզապես մարդկանցից շատերն ընդունում են այս ամենը, շատերը՝ ոչ»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը սուտ բուրմունք տարածող հայտարարություններով եկել են իշխանության և այդ ստերի «տակից» չեն կարողանում դուրս գալ։

Մարգարիտ Եսայանը նշել է նաև, որ իրեն հաճախ հարցնում են՝ ինչպես է ստացվել, որ նախկիններից շատերն այսօր աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան նա ասել է, որ պատճառն այն է, որ այդ նախկիններն այսօր, ինչպես Փաշինյանն է ասում՝ «վնգստում են» իշխանությանը հաճո կերպով։

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ բնությունը ստեղծում է մարդկանց խումբ, որոնք մասնագիտություն չունեն, որոնց ՕԳԳ-ն զրոյին մոտ է, բայց իրենք օգտվում են բարիքներից․ «Ի դեմս նոր իշխանությունների՝ բոլոր տեսակի լավ աշխատանքները ջարդվում են, որովհետև անգրագետ մարդկանց դուրը դա գալիս է»։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն օրերս հանդիպում-ասուլիս էր ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ, անդրադառնալով նախկինների հետ ունեցած կապին, Վանեցյանն ասել էր՝ եթե անգամ ինքը հանդիպել է նախկիններին, ապա դրա մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է այդպես ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը մերժում է նախկիններին, մշտապես քննադատում նրանց, Մարգարիտ Եսայանն ասել է․ «Կա՞ այսօր ՀՀ-ում մեկը, ով որևէ կապ չի ունեցել նախկինների հետ։ Դե թող Նիկոլ Փաշինյանը բացահայտի՝ ինչու՞ է նա հորդորել Վանեցյանին հանդիպել նախկինների հետ»։

Բորիս Մուրազին նշել է, որ ինքը գիտի՝ ինչու․ «Ժամանակին մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի միջոցով նախկիններին առաջարկում էր փրկագին ներկայացնել»։

Մուրազին հիշեցրեց, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ պետությանը 200 միլիոն վճարելը։

Վարդան Բոստանջյանի խոսքով էլ՝ այս իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ նախկինում մղձավանջ է եղել։

Խոսելով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունից, որի պատճառով էլ կարծես՝ սկսվեց Սահմանադրական դատարանի դեմ արշավը և դիտարկմանը՝ կա տպավորություն, որ այսօր իշխանության բոլոր ուժերը կենտրոնացված են մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որպեսզի վերջինս մնա կալանքի տակ՝ Բոստանջյանը նշել է․ «Դա տպավորություն չունի, դա այդպես էլ կա։ Քոչարյանը ուժեղ մարդ է և նրա դրսում գտնվելը վտանգավոր է որոշ անհատների համար»։

Բորիս Մուրազին էլ նշում է, որ ՍԴ-ի դեմ արշավը միայն Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված չէ․ «Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավոր անդամները չունեն այնքան կամք, որ իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնեն։ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության վերաբերյալ ՍԴ-ի հայտարարությունից հետո էլ նա հասկացավ, որ այլ հարցերում էլ կարող են այլ որոշումներ կայացնել, դրա համար էլ գնաց այս քայլերին»։

Ըստ Մուրազիի՝ Սահմանադրական դատարանի դեմ իշխանության քայլերը Նիկոլ Փաշինյանի քինախնդրություն են Հրայր Թովմասյանից․ «Իշխանությունը չունի բարոյականության սահմաններ, որոնց առջև պետք է կանգ առնել»։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում ընդունվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է 1995թ. հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

դիտվել է 1833 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am