Արմեն Սարգսյանը Փաշինյանի համար ավելի լեգիտիմ է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Նախագծով առաջարկվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Այլ խոսքով՝ սա
հանրաքվե է, որի միջոցով ՍԴ-ն ազատվելու է Հրայր Թովմասյանից և ևս վեց անդամներից, մնալու են 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված Արման Դիլանյանն ու իշխանությունների սիրելի Վահե Գրիգորյանը: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն այդ փաստաթուղթն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին, ով ունի հնարավորություն որոշումը չստորագրելու, եւ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու:

Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է հենց նրա վրա․ որն է լինելու նրա քայլը: Երկու օրվա ընթացքում մի քանի տասնյակ իրավաբաններ կոչով են հանդես եկել նախագահին ուղղված, կետ առ կետ ցույց տալով, որ այս պրոցեսը հակաօրինական ու հակասահմանադրական է ու պետք չէ ստորագրել: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նախագահի դիրքորոշումն առաջին հերթին քաղաքական է լինելու: Քանզի Արմեն Սսարգսյանը ընտրել է իր տեղը այս պետությունում, դա ամենաանշառ, կարծիք չհայտնելու, ոչինչ չասելու, մեր հաշվին շուրջ տարին շրջագայելու տեղն է, ինչի համար էլ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աչք է փակում Սարգսյանի կեղծված փաստաթղթերի վրա, եւ այդ պատմությունը հեղափոխությունից հետո օրակարգ չի բերվում:

Ուստի սովորության համաձայն այս դեպքում էլ Արմեն Սարգսյանն ընտրեց իր կոմֆորտ գոտին: Ճիշտ է նա դեռեւս չի ստորագրել, բայց նախորդ օրվա իր հարցազրույցում գրեթե հստակ ակնարկել էր, որ դեմ չի լինելու, քանզի Սսարգսյանի խոսքով՝ պետք չէ վախենալ հանրաքվեից: << Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ>> ասել է նա:

Որ թե Փաշինյանը, թե Արմեն Սարգսյանը սեփական շահը վեր են դասում պետությունից, մենք չէ, որ պետք է ասենք, այդ մասին նրանց մատնում են իրենց իսկ քայլերը: Ասենք ինչ կարգի կյանքի ու մահվան հարց պիտի լինի Փաշինյանի համար գործող ՍԴ կազմից ազատվելու հարցը, որ նա ի նշան երախտագիտության, երեկ այցելել է նախագահի տիկնոջը տեսության, ով վիրահատության է ենթարկվել:
Սա անում է մի մարդ, ով շաբաթներ առաջ հարկ չհամարեց շնորհավորական ուղերձ հղել առաջին նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Եթե նույնիսկ նա հոգեւոր հայր չէ, ապա նորանկախ Հայաստանի հիմնադիր նախագահն է, եւ ինստիտուտների ու պետության նկատմամբ հարգանքից ելնելով ուղղակի պարտադիր էր այդ շնորհավորանքը:Ստացվում է իր ոչ լեգիտիմ ներկայով Արմեն Սսարգսյանն ավելի մեծ լեգիտիմություն ունի Փաշինյանի համար, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անի Սահակայն

դիտվել է 1287 անգամ
Լրահոս
«...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am