Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ները
Երեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel Astra մակնիշի 36 ԼX 583 համարանիշի և Opel մակնիշի 34 QT 711 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում ու հրաժարվում են բժշկական օգնությունից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: