Տրդատ Սարգսյան, ասա ինձ քեզ հայհոյելու գինը. պատրաստ եմ քեզ նորից հայհոյել.Տիգրան Եղոյան (video)

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վայոց ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կա: Այսօրվա իշխանությունը նախկին իշխանությունների նման իրականացնում է հանցավոր քաղաքականություն: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Վայոց ձորից ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ անդրադառնալով գյուղացու հոգսերին:

Ֆերմերը պնդում է, որ ՀԷԿ-երի շահագործմամբ չորացնում են բոլոր գետերը, և իրենք պատրաստ են անգամ դիմելու ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ հացադուլի. «Գյուղացին հարկադրաբար վերացնում է խոշոր եղջերավոր անասուններին: Ինչու՞ պետք է գյուղացին իր հողը թողնի ու գա Երևանում աշխատելու»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակից, ասել է. «Վերջին երկու տարում մենք կորցրել ենք մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, թռչնաբուծությունն էլ իր հերթին է խայտառակ վիճակում »:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ մեր Կառավարության ամբողջ դժբախտությունը կադրերն են. «Ինչպես կարող է մի բնագավառ, որը ՀՆԱ է ապահովում, փակվի ու կցվի կոորդինացնող նախարարությանը. սա դիվերսիա է, տվեք անունը՝ ով է առաջարկել փակել գյուղնախարարությունը»:

Հրաչ Բերբերյանը նշում է, որ կանգնած են մեծ վտանգի առաջ. «Մենք այսօր կարող ենք մոտ 3000 տոննա լոլիկ արտադրել, բայց այդ հարցով չենք զբաղվում, ինչի հետևանքով բերքը տուժում է մորմազգի ցեցից»:

Գյուղատնտեսական ճգնաժամի ու գյուղական վայրերի միջազգային փորձագետ Արմեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ միջազգային մակարդակով 35 տոկոսով աճելու է մսի պահանջարկը, մոտավորապես 48-62 տոկոս աճելու է սննդամթերքի պահանջարկը. «Մենք գյուղատնտեսության ոլորտում պետք է ունենանք այնպիսի քաղաքականություն, որպեսզի հասկանանք՝ ու՞ր ենք գնում: Այո՛, կադրերի խնդիրն ամենամեծն է»:

Ըստ փորձագետի՝ Հայաստանը չի կարող արտադրությունների մակարդակում լինել առաջատար. «Հայաստանը կարող է 3-4 տարում գյուղատնտեսության ոլորտը դարձնել դրախտ: Եթե գյուղացին տարեկան չստանա երեքից-չորս հազար դոլար, նա իր հողը չի սիրի»:

Եզրափակելով խոսքը՝ ֆերմեր Տիգրան Եղոյանը նշում է, որ գյուղատնտեսության ոլորտում թալան է, ինչը վարչապետը շատ լավ գիտի. «Գյուղացին երկրից գնում է: Նիկոլ Փաշինյան, դու շատ շուտով կզգաս գյուղացու հարվածը»:

Փորձագետ Արմեն Մեհրաբյանն էլ պնդում է, որ գյուղատնտեսությունը պետք է ապաքաղաքականացվի, այլապես այս իրավիճակը կհանգեցնի կործանման:

դիտվել է 1786 անգամ
Լրահոս
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am