«Նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այսպիսի գրառում է կատարել. ««Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում»: Խոսքը ՍԴ-ի 7 դատավորներից ազատվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը հասնելու սցենարի ու ընդհանրապես նիստի ընթացքի մասին է:

Իրականում ոչ միայն փորձագետները, այլեւ սոցցանցային օգտատերերը, մեղմ ասած, համաձայն չէին այս գնահատականի հետ: Քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում նույնիսկ նշեց. «Այո, դա իրոք մաստեր կլաս էր: Բայց այն մասին, թե ինչպես չի կարելի վարվել Սահմանադրության եւ օրենքների հետ, եւ ինչպես չի կարելի զբաղվել քաղաքականությամբ»:


Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է:

Ժամանակ կա, ընթացակարգեր կան... Նրա կարծիքով, չի բացառվում, որ սա պարզապես ՍԴ դատավորներին ճնշելու մի վերջին քայլ էր, քանի որ նախորդները ձախողվեցին:

Դրա մասին է խոսում նաեւ այն, որ վարչապետն իր ելույթում կոչ արեց դատավորներին մինչեւ նախագահի կողմից վավերացումը գնալ վաղաժամ կենսաթոշակի:

Մյուս կողմից, առկա է միջազգային կառույցների սուր արձագանքը, որն, ամենայն հավանականությամբ, դեռ շարունակություն է ունենալու:

Ավելին, որքան էլ իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ հարթ է ընթացել, մեր տեղեկություններով, փետրվարի 5-ին ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ ԱԺ նախագահի հանդիպման ժամանակ քննարկումը եւ դեսպանների արձագանքը շատ բուռն են եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am