Հանցավոր անգործության 6 օր.կենդանաբանական այգում մարդկանց ենթարկել են տուբերկուլիոզով վարակվելու ռիսկի․ Գրիգոր Գրիգորյան (video)
6 օր հանցավոր անգործություն է ցուցաբերվել․ «Ըստ պաշտոնական տվյալի՝ տոբերկուլիոզը հայտնաբերվել է 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիները այցելել են իրենց երեխաների հետ այգի, իսկ ցանկացած հազի ժամանակ մոտ 12-17 միլիոն բակտերիա ուղտերը և խոշոր եղջերավորները 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, որը մարդկանց վարակման աղբյուր կարող է լինել։ Ուղտերի մոտ հայտնաբերվել է մարդու տուբերկուլիոզ տեսակը, որով ոչ միայն մարդն է կենդանուց վարակվում, այլ նաև կենդանին մարդուց։ 6 օր ցուցաբերվել է հանցավոր անգործություն, մարդկանց ենթարկելով տուբերկուլիոզի վարակման ռիսկի,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով օրերս Կենդանական այգում ուխտի անկմանը:
Մանրամասները՝ տեսանյութում.