Վերմիշյանի արարքն անձնական վիրավորանք է իմ հասցեին. Նիկոլ Փաշինյան (video)
ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո եւ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք եւ վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին,-Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքին:
Մանրամասները՝ տեսանյութում.