Ինչպես և ինչու է Միհրան Պողոսյանը խուսափել քրեական պատասխանատվությունից. մանրամասնում է Արթուր Վանեցյանը

Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներին աջակցել է, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեպքը՝ ասելով.

– Իմ հրաժարականից հետո եղան կարծիքներ, և դրանք համատարած կարծիքներ էին, որոնք տարածվում էին պետական քարոզչամեքենայի կողմից, որ Արթուր Վանեցյանը հովանավորել է նախկին իշխանություններին, չի թողել նրանց նկատմամբ հարուցվեն քրեական գործեր, նպաստել է նրան, որ հեռանան, և այլն: Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, իսկ դա ինձ ոչ մեկը չէր արգելել հայտարարել, անմիջապես հետո, բայց ես թողեցի, որ անցնի 5-5.5 ամիս: Հարց է առաջանում՝ ինչի՞: Եկեք հիմա փաստերով խոսենք:

Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից ենթարկվել քրեական պատասխանատվության, և քանի՞ լումա գումար է վերադարձվել, այսպես կոչված, թալանված, կոռուպցիոն փողերից: Եթե այստեղ նստած մարդիկ մեկ դեպք ինձ կհիշեցնեն, ես ներողություն կխնդրեմ: Ինչ վերաբերում է, որ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ես տեղեկատվություն եմ փոխանցել, որպեսզի կարողանան երկրից գնան: Հիմա բերում եմ մեկ օրինակ: Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը: Հայտնի օֆշորի գործը: Քրեական գործի վերաբացելու եղանակը մեկն է:

Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրեական գործը վերաբացել և քննություն իրականացնել: Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ քրեական գործը: Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչո՞ւ իրենք չհամաձայնեցին, որ այդ գործը վերաբացվի, այն վերադարձվել է մեզ:

– Ովքե՞ր:

– Գլխավոր դատախազությունը: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչի՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչի՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու համար: Դրա մասին գիտի նաև վարչապետը: Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ: Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու: Ես նորից կրկնում եմ՝ ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, որպեսզի, այսպես կոչված, թալանված փողերը վերադարձնենք պետական բյուջե: Արվել են, և օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ: Այո, կան այսօր էլի դեպքեր, որոնք էլի հնարավոր է անել, և ես կարծում եմ՝ իմ նախկին գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն:

դիտվել է 940 անգամ
Լրահոս
«Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am