Սահմանադրական դատարանի թնջուլը հանգուցալուծվեց

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դիլիջանից մինչեւ Երեւան, Սայաթ-Նովայից մինչեւ Բաղրամյան պողոտա եւ խորհրդարանի տարբեր սենյակներում օրուգիշեր քննարկումներ կազմակերպելու արդյունքում վերջապես իշխող ուժը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության հետ գտավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահից ու անցանկալի կազմից ազատվելու իրատեսական տարբերակը: ԱԺ 37 իշխանական պատգամավորներ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել եւ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Հիմա իշխող թիմն առաջարկում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարեցնել, բացի ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանից եւ Արման Դիլանյանից, որոնք իշխանության համար ցանկալի դատավորներ են:

Բացի այդ, առաջարկվելու է հանրաքվեի դնել ընդհանրապես ՍԴ գոյության հարցը, որպեսզի քաղաքացիները իրենք որոշեն՝ ուզում են մեր երկրում լինի Սահմանադրական դատարան, թե ոչ:

Նախկին իշխանության ներկայացուցիչները աղմկում են, թե այս օրինագծի ընդունումով ԱԺ-ն ՍԴ-ի լիազորություններին է տիրանում, այլ կերպ ասած՝ զավթում է, յուրացնում դատական իշխանությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ իրականում հանրային լայն շերտերի համար միեւնույնն է՝ մեր երկրում կա Սահմանադրական դատարան, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիները ուղիղ չեն առնչվում բարձրագույն դատարանին, եւ արդեն կանխատեսելի է, որ հանրաքվեով ջախջախիչ հաղթանակ է տանելու ՍԴ-ն լուծարելու կարծիքը:

Այդպիսով ե՛ւ ՍԴ-ի հարցը կլուծվի, ե՛ւ լուծողը կլինի ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդը՝ հանրաքվեով: Ու հենց այս հարցն էր երեկ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ քննարկում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միրզոյանը դեսպաններին համոզել է կարծիք ձեւավորել, որ ՀՀ իշխանությունը որեւէ հակաժողովրդավար քայլ չի անում:

Հավելենք՝ երեկ՝ երեկոյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք եւ ԲՀԿ-ն դեմ են քվեարկելու: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ սահմանադրական դատարանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, որը նշեց. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ փոփոխություններ անողներն արձագանքեն իրենց արածին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1218 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Նոր Երզնկա համայնքում խաչքարեր են ջարդել Այդ անամոթը Նիկոլ Փաշինյանն է «Տղա՛ս, թուրքը թուրք է, ինչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին…» «Նիկոլական տնտեսական հեղափոխության» հերթական խոչընդոտը՝ ոչ աշխատանքային օրերն էին․ Հայկ Ֆարմանյան Գերթանկարժեք Նազար. Արմեն Սարգսյանի հերթական պիղատոսությունը Սամվել Բաբայանը «սատկացրեց» Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին Ով է Երևանում «յաշիկների» ուղեկցությամբ BMW-ի վարորդը Հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի Ում որոշմամբ են նշանակվել ԶՈւ հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, ԱԽ քարտուղարը. Աբրահամյան Հյուսիսային Կորեան հիշեցնող այս զավեշտը տեղի է ունեցել երեկ՝ Վայոց ձորի Գետափ համայնքում. Առաքելյան Այս բարոյազուրկ մարդիկ արդեն յոթ ամիս է խոստանում են վերադարձնել ռազմագերիներին. փաստաբան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները․ Վահե Դավթյան Մահացել է Աշոտ Շմավոնյանը Հայտնի ծաղրածուն վերցնելու է իր սև բարձրախոսն ու հյուրախաղերով շրջի ավիրված գյուղերով․ Էդգար Ղազարյան Դրանք բանակն ու երկիրը վերջնականապես կործանելու գաղփարաներ են, որոնք զգայական ֆոնով փաթեթավորված են մատուցուվում․ Կարեն Հովհաննիսյան Մահացել է Հաց Բերողի հայրը Ալիևի ելույթն առաջացնում է թշնամանք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել Գեղարքունիքիքում բախվել են Opel և ВАЗ 21150 ավտոմեքենաները. կա 5 վիրավոր Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար ավտոմեքենա Մարզային քարոզների ժամանակ երեխաներին առաջին շարք բերելու առաջարկը եղել է հենց ՊՊԾ-ի ղեկավար կազմից․ Արսեն Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվելու են կառավարության շենքի մոտ, որտեղ նշանակված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին պրոռեկտոր, գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, տարածաշրջանային հարցեր: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեկ առողջություն հ/կ նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ Covid-19 դեմ պատվաստանյութի փորձարկում, ինչ հետևանքներ կունենա, ներքաղաքական զարգացումներ, վարչապետի հայտարարությունները Ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմնյուզ հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը: Թեմա՝ Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել, մանրամասներ կպատմի միջադեպից Ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում Ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում Ապրիլի 16-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub