Ինչքան արագ և կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ և պատային իրավիճակում է հայտնվում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ օրակարգային հարց։ Եվ չնայած իշխանական պատգամավորները հայտարարում են, թե ՍԴ ճգնաժամ գոյություն ունի, սակայն իրականում այդ ճգնաժամը արհեստականորեն է առաջ եկել Փաշինյանի նախաձեռնած քայլերի արդյունքում։

Իշխանափոխությունից հետո ամեն ինչ իր հունով գնում էր, ՍԴ-ի շուրջ ոչ մի լուրջ խնդիր չկար, սակայն հանկարծ պարզվեց, որ ՍԴ-ն «լեգիտիմ» չէ, ու Փաշինյանը սկսեց ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ դատավորները «կամավոր» հեռանան։

Սա փաստում է այն մասին, որ ՍԴ-ի ինքնուրույնության պահպանման պարագայում իշխանությունները սկսել են վտանգներ տեսնել, թե իրենց որոշ նախաձեռնություններ կարող են հակասահմանադրական ճանաչվել։

Եվ իրավիճակը պարադոքսալ է նրանով, որ Կապանում ունեցած իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը փորձեց այլ կերպ ներկայացնել իրողությունը՝ նշելով, թե իբր 2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, սակայն ինքը հրաժարվել է։

Եթե ուշադրություն դարձնեք, բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց ծառայությունն են առաջարկել Նիկոլ Փաշինյանին, պաշտոնների են նշանակվել կամ շարունակում են պաշտոնավարել ու իրենց պահում են հեղափոխականներից ավելի հեղափոխական։

Անուններ տալու հարկ չկա, սակայն այսօր պաշտոնավարում են այնպիսի պաշտոնյաներ, որոնք նախկինում անխնա քննադատության էին ենթարկվում ընդդիմադիր Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից։ Եվ եթե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն առաջարկած լիներ իշխանություններին, ապա այսօր ՍԴ-ի հետ կապված ոչ մի խնդիր էլ չէր լինի, նույնիսկ սահմանադրական փոփոխություններ անելու կարիք էլ չէր լինի, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ փոփոխությունների մեջ առանցքայինը լինելու է ՍԴ-ի հարցի լուծումը։ Այնուամենայնիվ, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը բավականին տարողունակ և ժամանակատար գործընթաց է, և չգիտես ինչպես կդասավորվեն իրադարձությունները, Փաշինյանը նախընտրում է օր առաջ լուծել հարցերը ՍԴ-ի հետ։ ՍԴ-ի անկախության վտանգավորության աստիճանը իշխանության համար ամեն օր բարձրանում է։

Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների համար գործունեության ելակետ է ոչ թե Սահմանադրությունը, այլ սեփական քաղաքական շահը, որը լեգիտիմացվում է նրանով, թե իբր ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել։

Եվ եթե իրենց համար առաջնահերթ լիներ երկրի գլխավոր օրենքին համապատասխան գործելը, ապա դատարանները շրջափակելու կոչեր չէին անի։

Սահմանադրությանը հակասող քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, երբ ՍԴ դատավորները ճնշումների տակ են հայտնվել, քրեական գործեր են հարուցվում նրանց և նրանց մերձավորների վրա, փորձ է կատարվում նրանց պարտադրել, որ «պատվավոր» թոշակի անցնեն։

Ընդդիմադիր ուժերը տևական ժամանակ բարձրաձայնում են այսպիսի քայլերի անընդունելիության մասին, սակայն իշխանությունը անդրդվելի է։

Իսկ երբ միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ապա իշխանությունները կա՛մ անտեսում են, կա՛մ էլ այն ներկայացնում են իրենց հաճո ձևով, ինչպես եղավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽԽՎ համազեկուցողների արտահայտած մտահոգությունների դեպքում, երբ իմքայլական պատգամավորները «ողջունեցին» այդ հայտարարությունները։

Այդուհանդերձ, ինչքան արագ և կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ և պատային իրավիճակում է հայտնվում հենց ինքը։ Դրությունն այնպիսին է, որ ցանկացած քայլ թուլացնելու է իշխանության դիրքերը»։

դիտվել է 559 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am