Շահումյանի շրջանից սկսվել է Արցախը «ճոճելու» քաղաքականություն.Փաշինյանի Արցախ այցելելու իրական պատճառները.Հրանտ Մելիք-Շահնազարյան (video)
ՔաղաքագետՀրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը գնացել է Արցախ՝ Շահումյանի շրջան՝ պաշտոնական պատճառը երեխային տեսակցության, բայց չի զլացել, դուրս է եկել, շփվել է այնտեղի բնակիչների հետ, ոգևորել նրանց դիմելու տարբեր քայլերի: «Շահումյանի շրջանից սկսվում է Արցախը ճոճելու գործընթաց: Հնարավոր է անգամ, որ մինչև նախագահական ընտրություններն Արցախում քաղաքական իրավիճակ փոխվի: Այս պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են՝ սկսած Արայիկ Հարությունյանից, Մասիս Մայիլյանից, Սամվել Բաբայանից և այլք: Կան նաև դիմադրության և մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտունը Վիտալի Բալասանյանն է»: