Հերթական տհաճ անակնկալը ավտոներկրողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, համաձայն որի, անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա, պարտավոր են մինչև 2020 թ. ապրիլի 20-ը վճարել եկամտային հարկ՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով: Վճարվող գումարը չի կարող լինել պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամը, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։
ՊԵԿ-ը նաև պարզաբանել է, որ, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով ևս առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։
Սա հերթական տհաճ անակնկալն է ավտոմեքենայի առքուվաճառքով զբաղվողների համար, որոնք առանց սրա էլ լուրջ խնդիրների են հանդիպել Ղազախսատանի քաղաքացիներին վաճառած ավտոմեքենաների հետ կապված:
Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, 2019-ին իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, որի մեծն մասը՝ Հայաստանից: Ղազախական կողմը պնդում է, որ կա-տարված ու սպասվելիք հազարավոր գործարքները խախտումներով են արվել և պետք է այսուհետ կատարվեն խիստ վերահսկողության պայմաններով: Ամենայն հավանականությամբ ղազախներին այլևս ձեռնտու չի լինի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները տանել իրենց երկիր: Հնարավոր է անգամ, որ արդեն գնված մեքնենաները վերադարձվեն, որովհետև հայկական համարանիշով վարելու Ղազախստանում այլևս չեն ունենալու, իսկ համարնիշ փոխելու դեպքում Հայաստանից մեքնեա տանելը բացարձակ ոչ ձեռնտու է դառնում: ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված հարցերը, բայց առայժմ որևէ արդյունք չկա: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, հայկական ավտոշուկա ոտք չեն դրել: Պարզվում է, որ ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, Հայաստանից Ղազախստանին մեքենաներ վաճառելու իրավունք չունեին : Մեքենաները պետք է օգտագործվեին միայն Հայաստանում` ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների կողմից:
Հիմա պարզվում է, որ ղազախներին վաճառած ավտոմքենաների դիմաց պետությունը նաև հարկ է գանձելու: Ընդ որում, եթե պայմանագրային գինը արժանահավատ չլինի, կիրառվելու է գործակից` ըստ շարժիչի հզորության:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3284 անգամ
Լրահոս
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am