«Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա». Ռուբեն Հայրապետյան (video)
«Դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս ես ասացի, որ մեր տնից հանել են Սու-35 տանկ, ԲՄՊ և այլն: Ոստիկանապետն իմ գրպաններում է փնտրում էդ ամեն ինչը: Հասկանում ենք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է: Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախեցնում: Էն որ ասում են՝ պառկեցնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա: Ինձ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք: Երկուսը՝ որսորդական, մեկը՝ իմ անվտանգության: Քանի որ հիշում եք, ժամանակին իմ վրա մահափորձ է կատարվել: Այդքան օրինական զենք ունեցողը երբեք անօրինական զենք չի ունենա:
Երևի հիշում եք Քարվաճառում Արշակի լայվը, երևի ուզում են ժողովրդին շեղեն դրանով»- Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը