Արցախի հարցում, եթե ամեն ինչ գնում է պատերազմի, մտքներիցդ հանեք՝ թույլ չենք տալու՝ պատերազմը ղեկավարի Փաշինյանը.Դավիթ Շահնազարյան (video)

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը, եթե հայտարարեր, որ բանակցությունները չեն ընթացել հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելու շուրջ, ապա ինքը չէր համարի, որ ԱԳ տարածած հաղորդագրությունն ու իր հայտարարություններին արձագանքելը Նիկոլ Փաշինյանի «ֆեյքի» մակարդակի հայտարարություն է։

Աս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն այսքան ժամանակ մոլորեցրել է ժողովրդին․ «Բանակցությունների սեղանին կան աշխատանքային փաստաթղթեր և փուլ առ փուլ ընթանում են բանակցություններ։ Այս ամենը ոչ միայն թաքցնում են, այլև Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը ստախոսությամբ մոլորեցնում են հասարակությանը»։

Ըստ Շահնազարյանի՝ եռանախագահների և պլյուս երկու՝ ԱԳ նախարարների դիմաց դրված փաստաթուղթը պետք է սթափեցնող լինի․ «Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում տանում է բացառապես Ադրբեջանի շահերը սպասարկող քաղաքականություն»։

Դավիթ Շահնազարյանը նշել է նաև, որ ինքը ունի միջազգային աղբյուրների լայն շրջանակ և տիրապետում է որոշակի ինֆորմացիայի. «Ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդհատ իր դեսպաններին ներկայացնում է բանակցային գործընթացը։ Ժնևյան բանակցությունների մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն ուղարկել է իր դեսպաններին, մինչդեռ Հայաստանի դեսպաններն անտեղյակ են»։

Գնահատելով բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը բանակցում են ադրբեջանական մուղամի տակ։ Զոհրաբ Մնացականյանը խեղաթյուրող թարգմանությամբ ներկայացրել է բանակցություններից հետո եռանախագահների տարածած փաստաթուղթը»։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է պետական կառույցների դեմ և թիրախում առաջինն ԱԱԾ-ն է․ «Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարներն իրենց էությամբ դեմ են ԱԱԾ-ի նման կառույցներին։ Դիմում եմ ԱԱԾ սպաներին՝ հասկանում եմ, որ տեղյակ եք՝ ինչ վտանգներ այսօր կան և Ձեր պարտականությունն է պաշտպանել մեր պետությունն այս իշխանություններից»։

Դավիթ Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ ԱԱԾ սպաներն իրենց գործը շատ լավ անում են և հորդորեց շարունակել իրենց աշխատանքը։

Հաղորդման վերջում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանը՝ Շահնազարյանը նշել է․ «Իմ խորին համոզմամբ՝ արտահերթ ընտրություններին նախորդելու է դե ֆակտո իշխանափոխություն։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի համախմբմանը՝ պետք է փաստենք, որ առայժմ չկա այլընտրանք, որը պատմական անհրաժեշտություն է»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ մենք գտնվում ենք պատմականորեն ամենածանր վիճակում։

դիտվել է 4845 անգամ
Լրահոս
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am