Հայտնի է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու պատճառը (video)
Քիչ առաջ մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Ամրամ Մակինյանը, ով նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն է, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հրատապ. Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»։
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին նախնական վարկածը, որն անգամ ծիծաղելի է՝ ապօրինի զենք-զինամթերք կամ էլ թմրանյութեր պահելու կասկածանքն է:
Մանրամասները՝ տեսանյութում.