Բատկան Վաշինգտոնի տեսադաշտում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոն այսօր Տաշքենդում ավարտում է իր շրջայցը հետխորհրդային երկրներ, որը սկսվել էր հունվարի 31-ին Կիև այցով։ Այնտեղից Պոմփեոն ուղևորվել էր Մինսկ, այնուհետև՝ Նուր-Սուլթան։

Ուզբեկստանում ԱՄՆ պետքարտուղարը մասնակցում է «5+1» գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպում են Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի արտգործնախարարները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Պոմփեոյի շրջագայության հիմնական իրադարձությունը, իհարկե, այցն էր Բելառուս։ Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն է այդ երկիր 1990-ականների սկզբից ի վեր։ Մինսկում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել էին և՛ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, և՛ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ովքեր հյուրին հավաստիացրել էին, որ նա եկել է նորմալ երկիր, որտեղ ապրում են նորմալ մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել կայունության և խաղաղության համար։

Հավելենք՝ ԱՄՆ-ը Բելառուսում նույնիսկ դեսպան չունի։ Պետքարտուղարը, սակայն, հայտարարել է, որ առաջիկայում Վաշինգտոնը նոր դեսպան կուղարկի Մինսկ՝ Բելառուսի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Այցն անցնում էր Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Երկու երկրները դեռևս չեն կարողացել համաձայնեցնել Բելառուսին նավթի մատակարարման պայմանները, չեն կարողացել նաև համաձայնության գալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո ստեղծման ճանապարհային քարտեզի շուրջ։ Բելառուսը նույնիսկ սկսել է նավթ գնել Նորվեգիայից և էներգակիրների շուրջ բանակցություններ վարել Ղազախստանի հետ։

ԱՄՆ պետքարտուղարն էլ, իր հերթին, Մինսկին ամերիկյան նավթն է առաջարկել։ «Միացյալ Նահանգները պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել մրցունակ գներով», - Մինսկում ասել է Պոմփեոն։

Այսպես, ԱՄՆ-ը հայտարարում է, որ պատրաստ է ծածկելու Բելառուսի նավթի ողջ պահանջարկը: Կրեմլը Պոմփեոյի այցին դեռ չի արձագանքել։ «Մրցունակ գներով»-ը, իհարկե, չի նշանակում, որ նման գործարք անմիջապես կարող է կայանալ: Ամեն դեպքում, այդ հայտարարությունը բացառապես քաղաքական է, և կարելի է պատկերացնել, թե որքան կարող է զայրացնել Կրեմլին:

Բելառուսի պատմության մեջ առաջին անգամն է, որ ԱՄՆ պետքարտուղարը այց է կատարում Մինսկ ու նման հայտարարությամբ հանդես գալիս, մի երկրի պաշտոնյա, որի երկիրը հանդիսանում է աշխարհի խոշորագույն էներգառեսուրսներ արտադրող երկիրը:
Ու այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Ռուսաստանի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:

Մինսկում փետրվարի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը Լուկաշենկոն ասել է. «Ես անկեղծորեն ուրախ եմ մեր հանդիպման համար: Առնվազն երկու պատճառով, առաջինը` Դուք ԱՄՆ ժամանակակից քաղաքականության ճարտարապետներից մեկն եք: Այդպես է մեզ մոտ ընդունված համարել: Երկրորդ` շատ լավ է, որ Դուք երկու երկրների միջև տարաբնույթ չհասկացվածություններից հետո ռիսկի եք դիմել և եկել Մինսկ»:

Բելառուսի նախագահն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումն սկսել է բռնապետության մասին կատակով. «Մեզ մոտ բռնապետությունը տարբերվում է նրանով, որ բոլորը հանգստանում են շաբաթ և կիրակի օրերին, իսկ նախագահն աշխատում է»,- կատակել է Լուկաշենկոն:

Ընդհանուր առմամբ, Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել քննարկել բոլոր հարցերը, որ առկա են երկկողմ օրակարգում: «Դուք պետք է իմանաք, որ Դուք եկել եք նորմալ երկիր, որտեղ նորմալ ժողովուրդ է ապրում: Ժողովուրդ ու երկիր, որը պատրաստ է աշխատել հանուն կայունության ու խաղաղության»,- հավելել է Լուկաշենկոն:
Պոմպեոն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի խնդրում Բելառուսին ընտրել իր ու Ռուսաստանի միջև. «Ես հուսով եմ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները ներդրումների գծով, որպեսզի Բելառուսն ունենա ինքնիշխանություն և անկախություն: Ես այսպես եմ հասկանում, որ դա այն է, ինչ դուք ուզում եք»:

Սպասենք Ռուսաստանի արձագանքին: Բատկայի նկատմամբ, կարելի է ենթադրել, որ ապագայում մեծ քարոզչական արշավ կկազմակերպվի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am