Բոլորս անպաշտպան ենք

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի երկրում, որտեղ անպաշտպան է դատավորն ու քաղաքական գործիչը, անպաշտպան են բոլորը։ Մենք անպաշտպան ենք իշխանական կամայականությունների առաջ, որը մի օր կարող է որոշել, որ օրենքների շրջանցմամբ պետք է փոխի Սահմանադրական դատարանի նախագահին ու Սահմանադրությունը, մյուս օրը՝ երկրի նախագահին ու կառավարման կարգը, երրորդ օրը՝ ընտրված համայնքապետին ու տեղական ինքնակառավարման քարտեզը։


Իսկ վերջում, անշուշտ, հերթը հասնելու է սովորական քաղաքացուն, բոլորին անխտիր՝ շարքային ուսուցչից մինչեւ դասախոս, բժշկից մինչեւ գիտնական, որոնց մի գեղեցիկ օր կարող են կրճատել ու անգործ թողնել։ Մենք անպաշտպան ենք իրավական առումով․ մի երկրում, որտեղ մեկ տարի երկրի նախկին նախագահն է՝ առանց դատ ու դատավճռի, կալանավորված, ով ասես կարող է այդ վիճակում հայտնվել․ գյուղի դպրոցի տնօրենից մինչեւ դպրոցի հավաքարար։

Մի երկրում, որտեղ ոստիկանությունն ասֆալտին փռելու հարցում մրցում է ԱԱԾ-ի հետ, եւ կարող են ցանկացած մեկին բերման ենթարկել ու ժամերով, երբեմն՝ օրերով, պահել մեկուսարանում, հետո էլ անհիմն կալանքի սանկցիա կորզել վախեցած դատավորներից, ոչ մեկը պաշտպանված չէ «Կապեզեում» եւ «Նուբարաշենում» հայտնվելու հեռանկարից։

Մենք անպաշտպան ենք նաեւ առօրյա կյանքում։ Մեզ կարող են խաբել խանութում, ծխախեղդ անել տաքսիում, ժամերով սպասեցնել բանկում, անջատել ինտերնետը, բայց գանձել վարձավճարը, ուշացնել թոշակն ու աշխատավարձերը, մեր կողքի անբանին մեզնից երեք անգամ ավելի վճարել, երթեւեկության կանոնները խախտելու համար երկու անգամ պատժել, հոսանքն ու գազն անջատել՝ առանց նախապես զգուշացնելու։ Մենք անպաշտպան ենք նաեւ սոցիալական ցանցերում․ մի սովորական տգետ ու մեծաբերան կարող է մեզ վիրավորել, եւ մենք նրան չենք կարողանա պատժել»։

 

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am