«Իմ քայլ»-ի պատգամավորները կդատվեն

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավը, ընդդեմ Սահմանադրական դատարանի, կուլմինացիոն փուլ է թևակոխում: Հասկանալով, որ ո'չ քաղաքական ճնշումները, ո'չ

հարուցված շինծու գործերն ու մեղադրանքները, ո'չ էլ վաղաժամ թոշակի ուղարկելու օրինական առաջարկը ցանկալի արդյունք չեն տալիս` Փաշինյանը հրապարակ է նետել նոր, առավել վտանգավոր ավանտյուրա, որի հետևանքները պետության համար անդառնալի կարող են լինել: Հունվարի 30-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը` Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Առաջարկվում է գործող սահմանադրության կոպտագույն խախտումով ստեղծել իրավական հիմք` իրականացնելու սահմանադրության փոփոխություն` առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության: Նախագծով առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ՍԴ-ի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության վավերացումը, փոխարենը այդ գործառույթը վերապահել Ազգային ժողովին։
Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:
ՀՀ Սահմանադրության 168-րդ «Սահմանադրական դատարանի լիազորությունները» հոդվածի 2-րդ կետը սահմանում է «2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Նախ հարկ է նկատել, որ վերը նշված լիազորությունը Սահմանադրությունում ավելացվել է 2015 թվականին: Հին խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ-ն նման լիազորությամբ օժտված չի եղել, 2005 եւ 2015 թվականներին սահմանադրական փոփոխության գործընթացին ՍԴ-ն որեւէ առնչություն չի ունեցել:
Միայն այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ին՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները, առանց ՍԴ-ի լիազորության իրացման, չեն կարող տեղի ունենալ»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Փաստացի իշխող մեծամասնությունը շրջանառում է նախագիծ` անգամ չթաքցնելով, որ այն հակասում է ՀՀ գործող սահմանադրությանը: Մարդիկ գտնում են, որ սահմանադրության դրույթը պահպանելը պարտադիր չէ, որովհետև նախկինում նման կարգավորում չի եղել:
Պարոնա'յք, աղջիկնե'ր և տղանե'ր, նախկինում չի եղել նաև սուպերվարչապետական համակարգ, որն այսօր կա և սիրով ընդունվել է Փաշինյանի և նրա թիմի կողմից: Նախկինում եղել է հզոր նախագահի ինստիտուտ, որն այսօր չկա: Նիկոլ Փաշինյանը սիրահոժար ընդունեց Հրայր Թովմասյանի գրած սահմանադրութան այն կետերը, որոնք իրեն մեծ իշխանություն են ապահովում, իսկ ահա այն կետերը, որոնք սահմանում են դատական իշխանության, մասնավարոպես ՍԴ-ի իրավունքները, համարում եք անընդունելի և ուզում եք խախտել դրանք: Մինչդեռ ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ այս լիոզորությունը ՍԴ-ին տրվել է որպես հակակակշիռ սուպերվարչապետության ինստիտուտին:
Գոնե հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը փուռն է տալիս իր ողջ քաղաքական թիմին` առաջարկելով վավերացնել հակասահմանադրական օրինագիծ: Այս օրենքի նախագծին կողմ քվեարկող պատգամավորները, անկախ քաղաքական հայացքներից, երբևէ ստիպված են լինելու կանգնել սահմանադրական արդարադատության առջև և դատվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Այս իրողությունը հասկանալի է անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին: Փաստորեն Փաշինյանը մանդատի դիմաց շատ բարձր գին է պահանջում յուրայիններից: Կողմ քվեարկելով այս նախագծին` նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի յուրովի մահապարտները, քանի որ վավերացնելու են ապագայում դատվելու սեփական դատավճիռը:
Բայց, եթե անգամ այս խայտառակ նախագիծն ընդունվի, սահմանադրական փոփոխության նախագիծը ՍԴ-ի հետ համաձայնեցնելու ռիսկը, որից այդքան սարսափում է Փաշինյանը, միևնույնն է, չի չեզոքացվում: Բայց սա արդեն անդրադարձի առանձին թեմա է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 18533 անգամ
Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am