Նիկոլ Փաշինյան, մենք Ձեր խոստումները հիշում ենք, բարի եղեք, պահեք Ձեր խոստումները․ Ավետիք Չալաբյան (video)

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը վերջին մեկ շաբաթվա իրադարձություններից՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխադարձ հայտարարություններից շոկի մեջ է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է վերջինս։

Չալաբյանի խոսքով՝ երկրի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումներով ատելությունն ուղղորդում է իր վրա․ «Քաղաքական տեսանկյունից ինձ համար տիրող իրավիճակը կատաստրոֆա է։ Մոտ երկու տարի առաջ շատերը դուրս էին եկել փողոց, որպեսզի դրական փոփոխություններ տեսնեն, բայց մենք տեսնում ենք դրա ուղիղ հակոտնյան»։

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետն ու գործող իշխանությունը քավության նոխազներ են իրենց համար ստեղծել, որն էլ հասարակության ներսում բարձրացնում է ատելության մակարդակը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու իշխանության կողմից ստեղծած օրակարգին, ինչպես նաև վարչապետի նշած տնտեսական աննախադեպ աճին՝ Ավետիք Չալաբյանն ասել է․ «Եթե մենք մեկ տարվա ընթացքում ունեցել ենք մաքսային օրենսդրության հնարավորություններից օգտվելու շանս ու դրանից մեկ անգամ բիզնես ծրագիր ենք իրականացրել, դա դեռ չի նշանակում,որ մենք տնտեսական աճ ունենք»։

Չալաբյանի խոսքով՝ իշխանությունն այսօր պետք է խոսեր մեր հետագա քայլերի մասին, ոչ թե վերամբարձ հայտարարություններ աներ տնտեսական հեղափոխության մասին, որը, ինչպես տեսնում ենք, չի եղել։

Խոսելով ներդրումային ոլորտից՝ Ավետիք Չալաբյանը նշել է, որ, եթե ինքը լիներ ներդրող, ապա այնպիսի երկրում ներդրում կաներ, որտեղ գոնե պետական ինստիտուտները կայուն աշխատում են․ «Պարոն Փաշինյան, մեկ ու կես տարի առաջ Դուք խոստացել էիք դատական իշխանության վրա ճնշումներ չգործադրել, բարի եղեք, Ձեր խոստումները պահեք։ Մենք Ձեր խոստումները հիշում ենք։ Իսկ ներդրողի համար կարևոր է, որ տվյալ երկրում դատական իշխանությունը կայուն գործի»։

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am