Ինչու՞ է դատախազությունը հակառակվում Քոչարյանի փաստաբաններին գործի բոլոր նյութերը հանձնելուն (video)
Դատախազ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մարտի 1-ի գործով քննությունը հիմա էլ շարունակվում է, եւ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում։ Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի մասը առանձնացվել է առանձին վարույթով, համապատասխանաբար՝ դրան վերաբերող նյութերը հանձնվել են պաշտպանության կողմին։