Ինպե՞ս եղավ,որ 98թ.-ին դաշնակցականները դուրս եկան բանտից. մեկնաբանում է Արծվիկ Մինասյանը (video)
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հայկուհի Սեդրակյանը մամուլի ասուլիսին անդրադարձել են ՀՅԴ-ի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքին:
Հիշեցնենք ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որի ժամանակ վերջինս Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:
ՀՅԴ-ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել մեկ լումա փոխհատուցում։