Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի և իր անհոդաբաշխ «քաղաքականության» մասին

Նիկոլը Հրայր Թովմասյանից որպես աչք, ականջ և մարմնի այլ մասեր սղոցող «քծնանքի» նշան, «հավատարմության առհավատչյա», նվեր ստացած գրիչի պատմությամբ ժամանակավորապես շեղեց մարդկանց ուշադրությունը Կապանի «շատախոսալիսում» արած սկանդալային հայտարարություններից։

Հետո էլ «բռնոցի-բացթողոցի» շոու կազմակերպեց, որ մարի գրիչի շուրջ ծագած հրդեհը, բայց չկարողացավ վերջնականապես ջրել կամ ցրել «կապանյան ասուլիսի» թեման։ «Հրապարակային խարակիրիի» այդ ակցիան դեռ երկար կմնա մեր հիշողության մեջ, որպես քաղաքական անմեղսունակության, ցինիզմի, Սահմանադրության, օրենքների և սեփական սահմանադրական իրավասությունների չիմացության «իրեղեն ապացույց»։

Այդ, այսպես կոչված` ասուլիսում վարչահրամայապետ Փաշինյանը «դարակազմիկ» մի շարք արձանագրումներ արեց։

1. Ընդդիմադիր հայացքներ ունենալ և բարձրաձայնել այդ մասին, հրապարակավ քննադատել իրեն ու իր «խունվեյբիններին», հատկապես ընտանիքի անդամներին, մերկացնել իր առատության եղջյուրից թափվող ստերը, քարոզչական մանիպուլյացիաները անհերքելի կոնկրետ փաստերով` նշանակում է պատերազմել «ժողովրդի» դեմ։ Իր ասածին «չէ» ասելը`առաջին իսկ պահանջով ձեռքերը վեր չբարձրացնելը, օրինակ` կաշառքի դիմաց ՍԴ նախագահի կամ դատավորի պաշտոնից չհրաժարվելը, դիմադրելը` դավադրություն է պետության դեմ, հեղաշրջման փորձին հավասար ծանր հանցագործություն։

2․ Հայաստանում կան բազմաթիվ զրոյական կամ դրան մոտ վարկանիշ ունեցող վնգստացող դատավորներ, որոնք խորհրդանշում են «նոր» Հայաստանի պպզովի արդարադատությունը. միշտ իշխանությունների սրտով են գնում ու սրբությամբ կատարում «զոն նայողի» թաքուն և բացահայտ ցանկությունները։ Օրինակ`Քոչարյանի «կալանքը տված» Վաչե-Հրաչը, Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, Հրայր Թովմասանի տան անօրինական խուզարկությունն արտոնած Արտուշ Գաբրիելյանը և այլն։ Բարձր վարկանիշ ունեցող դատավորները`Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, նույն Հրայր Թովմասյանը, այդ ցանկում տեղ չունեն. նրանք «նախկին կոռումպացված իշխանության» մնացորդներ են, դավադիրներ, որոնցից օր առաջ պետք է ազատվել։

3․ Իշխանության տարանջատման սկզբունքն իր թեթև ձեռքով Հայաստանում վաղուց չի գործում. ում երբ ուզի`կարող է ազատել և ազատում է աշխատանքից։ Նույնիսկ ոլորտի անմիջական պատասխանատուի կամքին հակառակ։ Ամենացցուն օրինակներից մեկը «ոտքի վրա» մաքսատան աշխատողին գործից հանելու «քաղաքական որոշումն» էր։ Մյուսի մասին «հանցագործության վերաբերյալ հաղորդում» ներկայացրեց Կապանում` պատմեց, թե ոնց է ամիսներ առաջ ձեռքի թեթև շարժումով պաշտոնանկ արել Քաղավիացիայի մի խումբ աշխատակիցների իր սրտի «գեղեցիկ աղջնակին» դավելու համար, և ասել` էլ աչքիս չերևաք։

4․ Ինքը, ինչպես եղել է, այնպես էլ մնում է այն համոզման, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանին ԵՏՄ «քարշ տալու» համար. ապացույցներ ունի, բայց խնամքով թաքցնում է։ Փոխարենը «ռուսական կողմի» հետ բարիդրացիական մթնոլորտում «դուխով» քննարկել է խնդիրը` հղում անելով «հանրության տեսակետին», իսկ թե արձագանքն ինչպիսին է եղել` սպանես, չի ասի։ Դա պետական գաղտնիք է, ինչպեսև այն, թե կոնկրետ ում է հայտնել իր մտահոգությունները` իշխանական վերնախավի ներկայացուցիչների՞ն, թե՞ ընդդիմադիր «ջոջերին», որոնց հետ Մոսկվա այցելելիս հաճույքով «շփվում» է։

5․ Մինչև ապրիլյան իշխանափոխությունը խորհրդարանական ընդդիմությունն, ի դեմս «Ելք» դաշինքի և համանուն խմբակցության, որի ղեկավարն ինքն էր, իշխանությունների հետ հարաբերվել է «շանտաժ-առևտուր, առևտուր-շանտաժ» բանաձեւի շրջանակում։ Հիմա նույնը փորձում է անել «Լուսավոր Հայաստանը», բայց հաջողելու շանս չունի` այդ «տրյուկներն» իր մոտ չեն անցնում։

6․ Արցախյան կարգավորման ճակատում լիակատար քաոս է և անորոշություն։ Բանակցությունների սեղանին «փաստաթուղթ չկա»։ Իսկ եթե կա`ինքը դրանից «խաբար» չէ, չգիտի` ինչի շուրջ է բանակցում Ալիևի հետ կամ գիտի, բայց չի ասում։ Բանակցվող փաստաթղթին ծանոթ է մամուլից` լրատվամիջոցներից է տեղեկացել, թե ինչ ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանից` «կրակովյան սկզբունքների» տեսքով։

Ի՞նչ է մտածում այդ մասին, պատրա՞ստ է ընդունել դա որպես հիմք բանակցությունները շարունակելու համար` ոչ մի դեպքում չի բացահայտի։ Պարզ պատճառով` էդ «խաղում» ինքը չկա` դա արցախցիների խնդիրն է. Արցախի նախագահի թեկնածուները պետք է ասեն`փաստաթուղթը, որով հայկական կողմին առաջարկվում է ազատել ազատագրված 7 շրջանները, բացառությամբ Լաչինի իքս կիլոմետրանոց միջանցքի, միջանկյալ, ապա`ինքնորոշման հանրաքվեով որոշվելիք վերջնական կարգավիճակի դիմաց, ընդունելի՞ է իրենց համար, թե՞ չէ։

Եվ, իհարկե` կմեռնի, բայց չի խոստովանի` ո՞րն է, ի վերջո, Սերժ Սարգսյանի «ծանր ժառանգության» այլընտրանքը. փոխզիջումային այն լուծումը, որ, իր ասելով, պետք է հավասարապես ընդունելի լինի թե՛ «Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի և իր անհոդաբաշխ «քաղաքականության» մասին։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 3853 անգամ
Լրահոս
Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am