Սահմանադրական փորձառություն ունեցողները 2 կամ 3-ն են, մյուսներին հանրությունը թող դատի. Արփինե Հովհաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ընտրության չափորոշիչները ձեւակերպել են այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում մանիպուլյացիայի տեղ ունենան։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Հավելենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել նաեւ Արփինե Հովհաննիսյանը, որին, Արդարադատության նախարարությունը մերժել է։


Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդպիսի որոշումը կապված է իր քաղաքական հայացքներիի հետ

Նա շեշտեց, որ մասնագիտական չափանիշների տեսանկյունից բացարձակապես ոչ մի խնդիր չկար. «Մասնագիտական չափորոշիչների խնդիր չկա առավել եւս, որ այդ չափորոշիչներն այնքան մշուշոտ էին, որ, հավանաբար, դրանք միայն գրողներն էին հասկացել։ Այդպես էին ձեւակերպել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մանիպուլյացիայի տեղ ունենան։ Այստեղ խնդիրը բացառապես քաղաքական դիրքորոշումը, քաղաքական հայացքները, իշխանությունների կողմից այլընտրանքային կարծիք լսելու ունակությունն է, որն իրենք չունեն եւ սկզբունքորեն չեն էլ կարող ունենալ»։

Արդարադատության նախկին նախարարն ասաց, որ հանձնաժողովի այդ կազմում ընդգրկված անձանց ճանաչում է. «Նրանցից շատերն իմ գործընկերներն, որոշները իմ նախկին ուսանողներն են. իրենց մասնագիտական ունակությունները բարձր եմ գնահատում»։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվածների մասնագիտական կենսագրությունների մասով Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Հանրությունը կարող է ուսումնասիրել այդ կենսագրությունները։ Կտեսնեն, որ պատահական չէր՝ որ ես խնդիրը ձեւակերպել էի եւ շեշտը դրել էիի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փորձառության վրա։ Այդ հանձնաժողովում 2 կամ 3 հոգի են ընդգծված սահմանադրական փորձառություն ունեցողները։ Մյուսների մասնագիտական փորձառությունները թող հանրությունը դատի»։

Նշենք, որ Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լեւոն Գեւորգյանը եւ Տիգրան Մարկոսյանը. հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

դիտվել է 632 անգամ
Լրահոս
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am