Անել հնարավոր ամեն ինչ` թույլ չտալու համար կորոնավիրուսի տարածումը ՌԴ–ում. Պուտին
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը, Առողջապահության նախարարությանը և ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությանը (Роспотребнадзор) կարգադրել է անել ամեն հնարավորը` թույլ չտալու համար 2019-nCoV կորոնավիրուսի տարածումը Ռուսաստանում:
«Մենք լավ գիտենք, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև մեր երկրում, ամեն տարի մենք մարդկանց ենք կորցնում թոքաբորբի ու գրիպի պատճառով, հետևաբար մեր առջև ընդհանուր խնդիր է դրված նվազագույնի հասցնել այդ կորուստները, այնպես անել, որ մեզ մոտ ոչ մի նման բան չլինի: Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսին, ապա դրա առանձնահատկությունն այն է, որ այն նոր երևույթ է և հարցը այն է, թե մենք ինչքանով ենք պատրաստ այս մարտահրավերին»,-հայտարարել է ՌԴ նախագահը: