Մենք բաց, թափանցիկ ենք գործել նախորդ կոռումպացված իշխանությունների օրոք. Լարիսա Մինասյան
««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը իր գործունեությունը Հայաստանում սկսել է ծավալել 1997 թվականից: Շարունակել են աշխատել են նախորդ, իրենց բնորոշմամբ՝ կոռումպացված իշխանությունների օրոք, հավատարիմ այն նույն սկզբունքներին, ինչով առաջնորդվում են այսօր՝ թափանցիկ, բաց և հաշվետու:
Կապանում հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց լրագրողի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործունեության մասին հարցին՝ «եթե այդ կազմակերպությունը վտանգ էր ներկայացնում, ինչո՞ւ նախկին իշխանությունները չեն փակել»»,- լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը համաձայնելով վարչապետի այս կարծիքի հետ, պարզաբանեց նաև, որ նախկին իշխանություններն իրենց «չեն փակել» նենգ պատճառներով: Ավելին, Մինասյանը նաև իր վարկածն ունի:
«Մեր նախկին իշխանությունն ավելի հմուտ էր մոտեցել այդ հարցին: Մի փոքր խումբ հասարակական կազմակերպություններ էր պահվում, ամենախիստ խոսող, հիմնովին քննադատող, համակարգային բնույթի քննադատություն անող, խորքային կոռուպցիոն զավթման հարող, բացահայտող կազմակերպություններին պահում էր մարգինալացված, իրենց կարծելով՝ իմպոտենտ վիճակում ինչ-որ փոփոխություն անելու, ցույց տալով, որ՝ «տեսեք, ո՞վ է ասում, մենք հո Ադրբեջան չե՞նք, տեսեք՝ ով ա այստեղ խոսում, ով ոնց է խոսում»»,- ասաց Մինասյանը:
«Նախորդ իշխանության հետ բազմիցս փորձել ենք համագործակցել, բայց չի ստացվել, «համակարգը կա՛մ չի ցանկացել, կա՛մ էլ դիմադրել է»: Փորձել ենք համագործակցել Բոլոնյան կրթական համակարգը Հայաստանում ներդնելու, իրավաբանական կլինիկա ստեղծելու, ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսման նոր համակարգ ներդնելու կամ հոգեկան առողջության շուրջ մեր առաջարկած նոր օրենքի նախագիծ մշակելու հարցերի շուրջ:
Փորձել ենք համագործակցել, բայց ստացել ենք՝ «լավ, լավ, էս էլ անենք, հա, բայց էս էլ արեք, հա, բայց… և հետո, ա՛յ, այս րոպեին կընդունենք» պատասխանները»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ հավելելով, որ մինչ օրս հոգեկան առողջության մասին օրենքի նախագիծն ընդունված չէ, իսկ անհրաժեշտ գումարն այլևս չկա: