Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում պետական հեղաշրջում

Այս թեմայի շուրջ խոսակցությունն ակտիվացրեց անձամբ վարչապետը: Սկզբից նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրեց դրա մասին, իսկ հետո նա նշեց այդ մասին իր վերջին ասուլիսում: Հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ փորձենք հասկանալ, թե ինչ է դա նշանակում և հնարավո՞ր է արդյոք Հայաստանում այս երևույթը:

Ո՞ր երկրներում են կատարվում պետական հեղաշրջումներ և ինչո՞ւ

Ռազմական հեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնվող երկրներում: Երկարատև տնտեսական ճգնաժամը և այն հաղթահարելու կառավարության անկարողությունը, քաղաքական խրոնիկական անկայունությունը պետական հեղաշրջման հիմնական աղբյուրն են դառնում: Այդ հեղաշրջման առանցքում է սովորաբար լինում բանակը: Այդ ճանապարհով են գնացել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրները: Թայվանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Ֆիլիպինները, Թայլանդը, Ինդոնեզիան, Պակիստանը, Բիրման, Բանգլադեշը, Աֆղանստանը, Թուրքիան, Իրաքը, Սիրիան, Ալժիրը, Լիբիան, Ուգանդան, Չադը, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգվայը, Պարագվայը, Հայիթին, Դոմինիկյան հանրապետությունը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գվատեմալան և այլն:

Այս ճանապարը չի շրջանցել Եվրոպան՝ Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը:

Միայն երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում տեղի է ունեցել մոտ 500 խռովություն և հեղաշրջում: Դրանք պայմանավորված են եղել ոչ թե զուտ դավադրություններով, այլ ունեցել են օբյեկտիվ անհրաժեշտություն։

Ի դեպ, պետական և ռազմական հեղաշրջումներից չեն խուսափել նաև հետխորհրդային երկրները: Հարևան Վրաստանը՝ 1992-ին, Ադրբեջանը՝ 1993-ին, Մոլդովան, Տաջիկստանը, Ղրղզստանը և այլն: Մեզ մոտ էլ դրա թավշյա տեսակը եղավ 1998 թվականին:

Ե՞րբ է առաջանում հեղաշրջման պահանջը

Բանակը, սովորաբար կատարում է հեղաշրջումն այն պահին, երբ երկրի ղեկավարը գտնվում է արտերկրում կամ երկրի կենտրոնից հեռու: Այդպես եղավ ժամանակին Գանայում, Կամբոջայում և Ուգանդայում:

ԽՍՀՄ-ում էլ Խրուշչովի դեմ հեղաշրջում կատարվեց, երբ նա հանգստանում էր Պիցունդայում: Նույնը կատարվեց ԽՍՀՄ-ի վերջին տարում։ Երբ Գորբաչովը հանգստանում էր Ղրիմում, ГКЧП-ն փորձեց հեղաշրջում կատարել Մոսկվայում:

Սովորաբար «փակ» երկրներում հեղաշրջման գլխավոր դերը կատարում է բանակը: Կիսափակ երկրներում հեղաշրջմանը նախապատրաստվում են լայն քարոզչական աշխատանքով: Եվ հեղաշրջման սուբյեկտները լինում են ոչ միայն ուժային կառույցները, այլև պետական, քաղաքական և հանրային կառույցների ներկայացուցիչները: Ավելին, այդպիսի գործընթացների ժամանակ, որպեսզի հեղաշրջումը լեգիտիմ տեսք ստանա, պարտադիր է «փողոցի» գործոնի օգտագործումը: Հենց այդ եղանակով կատարվեց Չիլիում հեղաշրջումը 1973 թվականին: Երբ բանակի գործողություններից առաջ կազմակերպվել էր բեռնատար վարորդների արհմիության կողմից անժամկետ գործադուլը՝ դրանով պարալիզացնելով երկրի տնտեսական կյանքը:

Ինչպիսի՞ն են լինում պետական հեղաշրջման ձևերը

Ինչպես նշեցինք, հեղաշրջումները «փակ» և «կիսափակ» երկրներում տարբեր ձևեր են ստանում:

«Փակ» երկրներում բանակի դերը լինում է չափազանց մեծ: «Կիսափակ» երկրներում միայն բանակով հեղաշրջում իրականացնելը հնարավոր չէ: Դրա մեջ պիտի ներգրաված լինեն պետական, քաղաքական և հանրային լայն շրջանակներ: Բացի այդ, հեղաշրջումը պիտի նախապատրաստվի լայն քարոզչության միջոցով: Հեղաշրջման համար անհրաժեշտ է նաև քաղաքական «փողոցի» առկայությունը։ Կարիք է լինում պերմանենտ ձևով բողոքի ակցիաներ կազմակերպել՝ երկրում քաղաքական դաշտը լարվածության մեջ պահելով:

Նաև հեղաշրջումը պետք է ունենա կառավարման միասնական կենտրոն: Հեղաշրջման նպատակները կարող են լինել մի քանիսը: Այն է՝ փոխել երկրի ղեկավարին՝ չփոխելով նրա շրջապատը: Փոխել ղեկավարի շրջապատի մեծ մասին՝ չփոխելով երկրի ղեկավարին: Վերջապես փոխել և՛ ղեկավարին, և՛ նրա շրջապատին ամբողջովին կամ մասնակիորեն: Այս բոլոր ձևերը պայմանավորված են տվյալ երկրի առանձնահատուկ քաղաքական իրավիճակով:

Հեղաշրջման մեջ կարող է ներքաշված լինել ողջ բանակը կամ նրա մի մասը, անվտանգության կառույցներն ամբողջությամբ կամ նրանց մի մասը:

Սովորաբար ռազմական հեղաշրջումները լինում են հաջող և անհաջող, երկրի համար դրանք կարող են լինել և՛ օգտակար, և՛ վնասակար: Այս ամենը նույնպես կախված է երկրի իրավիճակից և նրա զարգացման փուլի առանձնահատկությունից:

Հնարավո՞ր է արդյոք պետական հեղաշրջում Հայաստանում

Հեղաշրջում հնարավոր է, եթե երկրում առաջանա ֆորս-մաժորային իրավիճակ, օրինակ՝ կապված Ղարաբաղի խնդրի հետ կամ անվտանգության այլ խնդիրներով պայմանավորված:

Այդպիսի՞ն է իրավիճակը այսօր Հայաստանում: Պատասխանը նույնպես ակնհայտ է: Իրավիճակը դեռ այդպիսին չէ, սակայն զարգացումները ընթանում են այդ ճանապարհով:

Փաշինյանի հեղինակությունը անկում է ապրում, բայց ասպարեզում դեռ չի ձևավորվել այն այլընտրանքը, որը պատրաստ է փոխարինել ներկայիս իշխանությանը: Սակայն, մյուս կողմից, Փաշինյանը իր քայլերով սրընթաց ձևով դառնում է օտար բոլոր շրջանակների համար: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքացիական դաշտում, այլ նաև հանրային և պետական կառույցներում: Ժամանակն աշխատում է իր դեմ, քանզի այս պայմաններում առաջացած ճգնաժամային դրսևորումները կարող են պերմանենտ բնույթ կրել: Եվ ինչ-որ պահի այն կարող է անդառնալի բնույթ ունենալ:

Արդյունքում վարչապետը փոխանակ փորձի լիցքաթափել իրավիճակը, այն է՛լ ավելի է սրում, քանզի սկսում է կասկածել բոլորին: Իսկ կասկածն էլ իր հերթին մղում է իրեն կտրուկ գործողությունների, ընդ որում՝ առանց հասկանալի հանրային չափորոշիչների, որպեսզի, իր կարծիքով, փորձի կանխել իր համար առաջացած վտանգները: Քաղաքագիտության մեջ դա կոչվում է «Ֆուկիդիտի թակարդ»-ի մեջ ընկնել: Սովորաբար այդ իրավիճակում գտնվող գործիչները երկար քաղաքական կյանք չեն կարող ունենալ:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

դիտվել է 1080 անգամ
Լրահոս
ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am