Վախեցած ու գերլարված մարդն ամեն ինչի ունակ է

Երեկ տեղի ունեցած իրադարձությունները նյարդային ցնցումների հետևանք են։ Գրիչի անհաջող պատմության փողոցային դրսևորում։

Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ պետք է անել։

1. Հայաստանում ոչ մեկն ապահովագրված չէ ցանկացած պահի, ցանկացած վայրում ասֆալտին պառկեցվելու և ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու հեռանկարից։ Պատճառ միշտ էլ կգտնվի։ Եթե այլ բան չկասկածեն, ապա ապօրինի զենքի կրման կամ թմրանյութի օգտագործման էժանագին թեման կա ու կա։

2. Ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանն օգտագործել է, օգտագործում է և օգտագործելու է սեփական քաղաքական խնդիրները լուծելու կամ նյարդային համակարգը հանգստացնելու նպատակով։

Սա շատ կարևոր իրողություն է, որը պետք է հաշվի առնել քաղաքական զարգացումները պլանավորելիս, որպեսզի հնարավոր լինի խուսափել արյունից, թեև այն արդեն թափվել է (Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան)։

Վախեցած ու գերլարված մարդն ամեն ինչի ունակ է։

3. Ոստիկանության ղեկավարի համար փորձաշրջան է նշանակված, և նա փորձում է ամեն կերպ ԺՊ–ից դառնալ ՄՊ։ Դա է, թերևս, պատճառը, որ նա զենքով տարածք ներխուժած ու պատանդ վերցրածին սեփական մեքենայով է ուղեկցում ոստիկանություն, իսկ զենք չունեցողներին՝ նախապես գետնին պառկեցնելով։ Հասկանալի է, որ հրաման է կատարվում, բայց դե...

4. Նույն փորձաշրջանի մեջ է նաև ԱԱԾ ղեկավարը։ Բայց այդ կառույցը համեմատաբար հավասարակշռված է իրեն պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ դարձել է օտարերկրյա գործակալական ցանցի թիրախ և եթե շատ մտնի հոգեխանգարմունքային սցենարների մեջ, ապա կարող է ամեն ինչ տանուլ տալ, այդ թվում՝ պետությունը։

5. Ուժային կառույցներն ակնհայտորեն չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, բայց քանի դեռ քաղաքական այլընտրանքը շոշափելի չէ իրենց համար, ստիպված կատարելու են հոգեպես անհավասարակշիռ այդ մարդու հրահանգները։

6. Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է ու բարիկադավորված։ Դա վարչապետից եկող սև–սպիտակի քարոզի ու ատելության խոսքի սրբացման հետևանքն է։

Երբ բերման ենթարկվեցին հասարական–քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող գործիչները, Հայաստանում տասնյակ տարիներ իրավապաշտպանությամբ զբաղվող «սպիտակներից» ոչ մեկը չդատապարտեց տեղի ունեցածը։ Դրանք համր ձուկ էին դարձել։ Մեզանում իրավապաշտպանությունն էլ է սև–սպիտակային։

Միայն կարելի է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին առանձնացնել, ով դեռևս կարողանում է այս կեղտոտ մթնոլորտում պահել իր չեզոք ու անաչառ կարգավիճակը և միևնույն ժամանակ քաղաքացիական հստակ դիրքորոշում ունենալ։

Գրանտային հսկայական միջոցներ ստացող իրավապաշտպան կոչվածները երեկ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքական կողմ են ու տարիներ շարունակ իրավապաշտպանի դիմակի տակ սպասարկել են քաղաքական շահ՝ արտաքին պատվիրատուի վերահսկող հայացքի ներքո։ Այդ իրավապաշտպանները ՀՀ–ում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն ավելի կարևոր է, քան մեր քաղաքացիների իրավունքները։ Դե իսկ ներքին անշառ հարցերում իրենց մոտ գերակայում է «իրավապաշտպանական» կոմերցիան։

7. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական համակարգը մտել է ներքին տուրբուլենտության փուլ, քանզի առաջին դեմքը դարձել է խիստ կասկածամիտ, նյարդային, փակված ու ագրեսիվ։

8. Իշխանական թիմում բոլորը պետք է իրենց հարց տան ու պատասխանեն՝ արժե՞ արդյոք պատասխանատվություն կրել ու թաղել սեփական ապագան մենակ մնացած մարդու ջղաձիգ քայլերի համար։

9. Պետք է ամեն ինչ անել ցնցումներից խուսափելու համար։ Փաշինյանին պետք են հզոր ցնցումներ, իսկ մեր քաղաքացիներին՝ հզոր Հայաստան ու Արցախ։

10. Որքան էլ փորձ արվի հանրային ուշադրությունը շեղել տարատեսակ մասկի–շոուներով, միևնույն է մեր երկրի գլխավոր օրակարգային հարցերն են՝
ա. անվտանգությունը, որի կարևոր բաղկացուցիչը Ղարաբաղի հարցն է,
բ. սոցիալ–տնտեսական զարգացումները (ներդրումներ, բիզնես–միջավայր, մարդկանց բարեկեցության ապահովում և այլն),
գ. քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը,
դ. հանրային կյանքում ատելության գերբարձր դոզան վերացնելը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 3967 անգամ
Լրահոս
«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում Լարսը բացվել է բեռնատարների համար Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայաստան,Ադրբեջան և Վրաստան կատարած պատմական այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Կոլոմինա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am