Պեկինում կտուգանեն դեղատներից մեկին՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին պաշտպանիչ դիմակների գները բարձրացնելու համար
Պեկինի շուկայի հսկողության և կարգավորման վարչությունը մոտ 432 հազար դոլարով կտուգանի քաղաքի դեղատներից մեկին, որը նոր տիպի կորոնավիրուսի տարածման ընթացքում բարձրացրել է պաշտպանիչ դիմակների գները: Այս մասին հայտնում են Պեկինի քաղաքային իշխանությունները, գրում է РИА Новости-ն:
Խոսքը Ֆենտայ շրջանի Jimin Kangtai դեղատան մասին է, որը մոտ 6 անգամ բարձրացրել էր պաշտպանիչ դիմակների գները: Վարչությունն արդեն դեղատանը ծանուցել է վարչական պատվասխանատվության ենթարկելու և մոտ 432 հազար դոլար տուգանելու մտադրության մասին