Չտրվել ոստիկանական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը, ՀՀ-ում դրանք դատապարտված են․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ՝ Հայոց բանակի օրը մի շարք ակտիվիստների բերման ենթարկելուն ու դատապարտել այն։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հունվարի 28-ին, երբ մեր ողջ ժողովուրդը միահամուռ նշում էր Հայոց բանակի օրը, տեղի ունեցավ մի տարօրինակ իրադարձություն, որը մթագնեց համաժողովրդական ցնծությունը՝ Ոստիկանությունը ակնհայտ շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց մի շարք քաղաքական ակտիվիստների։ Ու թեև բոլորը նույն օրվա ընթացքում ազատ արձակվեցին, դառը նստվածքը մնաց, և ես կուզեի այդ կապակցությամբ մի քանի դիտարկմամբ կիսվել՝

ա) Քաղաքականությունը, ըստ սահմանման, մրցակցային գործընթաց է՝ ավելին, այն խաղի կոշտ կանոններ ունի, և քաղաքական մրցակիցները և հակառակորդները իրար խոսքով հաճախ չեն խնայում։ Սակայն այն պահից, երբ կողմերից մեկը դիմում է բռնության, ահաբեկչության, կամ ոստիկականական ուժի անհամաչափ կիրառման, այն դուրս է դնում իրեն նույնիսկ այդ խաղի կանոններից, և դուռ է բացում ատելության ու շարունակական բռնության համար։ Մենք դա տեսել ենք անցյալում, տեսել ենք դրա դառը հետևանքները, և չենք ուզում այլևս այդպես շարունակել։

բ) Իշխանությունը լրացուցիչ պատասխանատվություն ունի այստեղ, քանի որ այն ոչ միայն քաղաքական մրցակցության կողմ է, այլև հանրության կողմից օժտված է բացառիկ իրավունքով և պատասխանատվությամբ՝ տնօրինել պետության ուժային ռեսուրսները, և տնօրինել դրանք ի բարօրություն նույն այդ պետության և հասարակության։ Երբ այն սկսում է օգտագործել այդ ռեսուրսները կամայական եղանակով, սեփական քաղաքական հակառակորդներին ահաբեկելու համար, վաղ թե ուշ հասարակությունը ըմբոստանալու է դրա դեմ, և զրկելու է նույն այդ իշխանությանը իր իսկ կողմից տրամադրած ուժային ռեսուրսներից։ Մենք դա էլ տեսել ենք մեր կյանքում տառացիորեն երկու տարի առաջ, այդ դասը պետք է բավարար լիներ, որ էլ ոչ մի իշխանություն Հայաստանում այլևս չփորձեր չարաշահել պետության ուժային ռեսուրսները։

գ) Մեզնից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական հայացքները, և կարող է կիսել կամ չկիսել երեկ բերման ենթարկված քաղաքական ակտիվիստների մոտեցումները։ Անձամբ ես իրենց շատ հայացքներ չեմ կիսում, բայց ես պատրաստ եմ պաշտպանել այդ հայացքները խաղաղ կերպով ներկայացնելու և իրենց քաղաքական նպատակները օրինական եղանակներով հետապնդելու իրավունքը՝ դա ոչ միայն իրենց, այլև մեր հասարակության իրավունքն է՝ ունենալ տարբեր տեսակետներ, տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից, ունենալ ընտրության հնարավորություն, և ի վերջո կատարել սեփական ընտրությունը գիտակից կերպով՝ սա է ժողովրդավարության ողջ իմաստը, և ոչ թե ժողովրդի անունից անընդհատ վերամբարձ խոսելը։

Այսքանով, ես իմ զորակցությունն եմ հայտնում երեկ բերման ենթարկված ակտիվիստներին, և կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկականական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը՝ Հայաստանում դրանք դատապարտված են, և ժողովրդական բողոքի ալիքի վրա եկած այս իշխանությունը առաջինը պետք է դա հասկանա։ Բոլորիդ ցանկանում եմ լավ օր, առանց նոր փորձությունների»։

դիտվել է 275 անգամ
Լրահոս
«Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am