ԱԺ հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրում
Դիտել նաև
Ալիևին թուղթ պետք չի, պետք է գործընթաց, որի ժամանակ Հայաստանից կտորներ կպոկի
Բրյուսելի շահերը այսօր նրանց դրդում են Ադրբեջանի հետ սերտ համագործակցության. Տաթևիկ Հայրապետյան
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաեւ՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։
Վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, եւ կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Հանձնաժողովում կքննարկեն հնարավոր սցենարը եւ պետության հնարավորություններն ու անելիքները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ նիստը տեղի կունենա վաղը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում