ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար զրո նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը

Խորհուրդ կտամ զգույշ լինել նման տերմիններ օգտագործելիս, որովետեւ այդ մասին լսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս։ Այս մասին երեկ իր հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պատասխանելով հիբրիդային հեղաշրջման փորձին իր եւ ԱԱԾ նախկին տնօրենի մասնակցության ակնարկների մասին հարցին։

«Մի պահ պատկերացրեք օտարերկրյա ներդրողի աչքով, որը ծրագրում էր Հայաստանում ներդրումներ անել, մեկ էլ լսում է, որ այս երկրում հեղաշրջում, ինչ-որ հիբրիդային պատերազմ եւ այլն։ Եվ ես նաեւ լրատվական միջոցներին եմ հորդորում՝ զգույշ եղեք այդ բառերն օգտագործելիս»։

«Տարբեր առիթներ ունեցել եմ ասելու, որ ՍԴ դատավոր, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար զրո նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը։ Եվ փառք Աստծո, ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ ՍԴ մասին օրենքը տվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի անգամ ֆինանսական առումով ՍԴ-ն կախված չլինի, թե մեր բյուջեն, աշխատավարձը ինչպիսին են լինելու, որ այն չի կարող իջեցվել, շատ հստակ սահմանված է օրենքով, եւ դրանից դուրս ոչինչ չենք կարող անել։ Այս առումով էլ ինձ համար միեւնույնն է։ Որպես Հրայր Թովմասյան կարող ես ունենալ քո նախասիրությունները, քաղաքական հայացքները, բայց դրանք արտահայտվում են բացառապես քվեարկության ժամանակ, երբ դու փակ քվեախցիկում ես։ Դրանից դուրս Հրայր Թովմասյանի քաղաքական գործունեություն, իր համար՝ ով է իշխանություն, ինչու է իշխանությունը սա, լավ է, վատ է՝ գոյություն չունեն։ Մի օր բոլորը պետք է սա հասկանան։ Եվ սա գլխավոր ելակետն է, որից սկսում է անկախ դատական իշխանությունը։ Դատական իշխանությունը անկախ չէ, եթե իր համար ցանկալի վարչապետ փորձի ընտրել, ով ուզում է՝ լինի, իր համար դատական իշխանությունը անկախ չի, եթե փորձի․․ այն տերմինները, որ օգտագործվում են։ Այդ դեպքում վերջակետ դրեք պետությանը, չկա այդ դեպքում պետություն։ Եթե դուք տվյալ պահին ձեր քիմքին ոչ հաճո է ՍԴ որոշումը ընկալում եք, որ մենք ձեզ ընդդիմություն ենք, դա մոտավորապես նույնն է, որ բժիշկը եկել, ձեզ ասում է, որ դուք այս հիվանդությունն ունեք, եւ դուք այդ բժշկին համարում եք ձեզ ընդդիմություն, թշնամի եք համարում։ Այս մարմինը հենց դրա համար է, որպեսզի դա ասի, եթե չի ասում, ուրեմն մի պահեք այդ մարմինը, թողեք՝ մարդիկ գնան իրենց գործով զբաղվեն։ Երբ սկսում են տարբերակում դնել ՍԴ որոշումների մեջ եւ սկսում են քննադատել ՍԴ որոշումները, ուրեմն եկեք անկեղծ լինենք․ կա՛մ ՍԴ բոլոր որոշումներն են վատը, կա՛մ ՍԴ բոլոր որոշումներն են լավ։ Երեւույթների ընկալման տարբերություն կա․ եթե օրվա քաղաքական իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելը պետք է դիտարկվի, որ ես օրվա քաղաքական իշխանությանն ընդդիմություն եմ, ապա ընկալեք՝ ինչպես ուզում եք, բայց այդ դեպքում ստիպված եք լինելու վարչական դատարանի բոլոր դատավորներին, որոնք միանձնյա են գործը քննում, դիտարկել, որ երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն են, որովհետեւ չկա մեկը, որ պետական մարմնի որեւէ որոշում անվավեր ճանաչած չլինի։ Ես սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն լինել, որովհետեւ մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում, մենք առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ ոչ միայն չեմ զբաղվում, այլեւ պարտավոր եմ իմ հրապարակային խոսքում քաղաքական չեզոքություն ցուցաբերել։ Խորհրդարանական վերջին ընտրություններում, երբ ծնողներս հարցրին՝ ում ընտրենք, ասացի՝ ում ուզում եք, ընտրեք։ Մինչ այդ միշտ հարցրել են, ասել եմ՝ սրան ընտրեք, ճիշտ կլինի։ Այսինքն՝ ես նաեւ այդ զսպվածությունն իմ մեջ պահել եմ եւ նաեւ այդտեղ եմ դրսեւորել, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։ Ես չեմ կարող ընդդիմություն լինել։ Նույնիսկ օրվա քաղաքական իշխանության իրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ որեւէ գնահատական ինձանից չեք լսել։ Ես այդ հարցերին չեմ առնչվում։ Կարող եմ որպես մարդ, ֆիզիկական անձ ունենալ իմ կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնում, որովհետեւ ինձ համար մեկընդմիշտ որոշված է, որ քաղաքականությունը իմ կյանքում ավարտված է, իմ կյանքում սկսված է մեկ նոր փուլ, որ ՍԴ դատավորի աշխատանք։

 

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Ռուբեն Հակոբյանի և մյուսների վրա կարած գործում զայրացնող մի դրվագ կա․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Հարյուր հազարավոր զոհեր ենք ունենալու․ Բագրատյանը քարտեզով բացատրում է արտապատվիրակման աղետը (мшвущ) Ո՞վ է Դոգին հանել Սամվել Կարապետյանի դեմ կեղտոտ արշավի․ Ռոբերտ Մարգարյան (video) ՔՊ-ն լավ գիտի` իրենց ստացած քվեներից ինչքան ա մնացել, շոու են անում, որ իշխանության մնալը երկարաձգեն (video) #ՀԻՄԱ․Սյունիքի շուրջ սեղմվող օղակ․ի՞նչ է ձախողվել Պուտին-Թրամփ պայմանավորվածություններում․ Մարգարյան (video) Հայաստանը կորցնում է իր ռեգիոնալ դերակատարությունը Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստին․ նա եզրափակչում է Азербайджанцы «открыли» Америку? Тюркская ложь уже за гранью абсурда (video) Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ Փաշինյանն էլ չի ձգելու․․․ իր ժամկետը նա լավ գիտի․ Անդրանիկ Թևանյան (video) Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգ Մարդը, որ անգամ դիպլոմ չունի, ինչպե՞ս կարող է կրթել այլոց Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Օսկանյան Ալիևին պատժելու փոխարեն Փեզեշքիանը բարեկամություն է փնտրում նրա հետ․ իրանցի պատգամավոր Ադրբեջանական ընկերություններն ընդգրկվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ 18-րդ փաթեթի շրջանակներում Հայրենիքի պաշտպանության համար նաhшտակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում ԵՄ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen Golf»-ում․ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի Փաշինյանը հիստերիայի մեջ է ընկել․․․ իր նկատմամբ վերահսկողությունը կորցնում է․ Լիլիթ Գալստյան (video) Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին ՔՊ-ականների հետ ամեն օր են նման բաներ կատարվում, ամաչում են բարձրաձայնել (video) ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը Իրանի դեսպանը՝ Սյունիքով անցնող ճանապարհի արտապատվիրակման ու վերահսկողության մասին (video) Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am