Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից. Նարեկ Մալյան
«Բանակը թուլացնող, տարատեսակ մեդիամանիպուլյացիաներ իրականացնող, ձեր երեխաներին տրանսվիստիտ մարմնավաճառներ դարձնող Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից:Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է Սորոսի հիմնադրամին՝ նախկին իշխանության հետ համագործակցության մեջ մտնելու և այդ համագործակցության ընթացքում ապօրինի իշխանությունը պահելուն աջակցելու գործողությունների մեջ: Նա բաց թողեց մի կարևոր մանրուք՝ իրենք ինչո՞ւ են հանդուրժում Սորոսի հիմնադրամի գործունեությունը»,- «Ադեկվադ» միաբանության հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Այդ հարցին ես կպատասխանեմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը Հայաստանում, որովհետև այդ գրասենյակը Նիկոլ Փաշինյանի համար ապահովում է միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ՝ հեղափոխական առաջնորդի կերպար»,-ասաց Մալյանը:
«Վարչապետն ասել է՝ կարող է իրականացնել «սորոսականների» հետ կապված հետաքննություն: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ: Նա զբաղված է օդ տատանելով»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը՝ նշելով, թե որևէ հետաքննության դեպքում պատրաստ է օգտակար լինել: