Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու միջադեպին: Նա մասնավորապես նշել է, որ ակնհայտ է՝ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։
«Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ։
Շատ ակնհայտ է, որ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։ Որպես իրավապաշտպան բացատրություն եմ պահանջում այսօր հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ և ֆիզիկական ուժի կիրառմամբ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց բերման ենթարկելու հիմքերի մասին»,- գրել է նա:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը