Ռուբեն Մելիքյանը ոստիկանապետի ԺՊ-ից պարզաբանումներ է պահանջում/տեսանյութ/
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների եւ լրագրողների աչքի առջեւ Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետեւ դիմակավորված անձիք հենց նոր բերման են ենթարկել Ոստիկանություն: Գժի կինո: Գնում են Ոստիկանություն»:
Ի դեպ, րոպեներ առաջ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ գնում է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից պարզաբանումներ պահանջելու այսօր կատարված ապօրինությունների վերաբերյալ: