Սպանել են պատգամավորին ու նրա կնոջը
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ՌԴ Ռոստովի շրջանում օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Ալաբուշեւը եւ նրա կինը՝ Օլգան սպանվել են:
Ռոստովի շրջանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ ամուսինների մարմինները հայտնաբերվել են Զերնոգրադ քաղաքում գտնվող առանձնատանը։ Հաստատությունը սպանության մասին գործ է հարուցել, քանի որ զոհվածների մարմիններին կան բռնի սպանության հետքեր՝ կտրված վնասվածքներ։
ՌԻԱ Նովոստիին աղբյուրը պատմել է, որ մահացածներին գտել է Ալաբուշեւի վարորդը։ «Անդրեյ Վասիլեւիչը ճաշին աշխատանքից տուն է եկել։ Ասել է վարորդին, թե որքան ժամանակից իրեն վերցնի։ Վարորդը գնացել է, իսկ երբ եկել է նրա հետեւից, նա դուրս չի եկել եւ դուրս չի եկել։ Մտել ու տեսել է, որ նա միջանցքում պառկած է, իսկ կինը՝ ավելի հեռու»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Խորհրդարանի պատգամավորներն իրենց խորը ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, նշում են մամուլի ծառայությունում։