«Սա իշխանությունների իմ կողմից սպասելի օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, շատ կուզենայի շնորհավորել բոլորիս օրվա տոնի կապակցությամբ, սակայն «շնորհավորում» եմ բոլորիս այն կապակցությամբ, որ Նոր Հայաստանում իշխանությունները ձգտում են ձևավորել մի նոր քաղաքական ենթամշակույթ, որում «իշխանություն» նշանակում է «հեղափոխական սակրալ լիգա», իսկ «ընդիմությունը» և «ընդիմախոսությունը» որակվում է «հիբրիդային հեղաշրջման փորձ»:

Ավիացիայում մի տերմին կա, որը կոչվում է штопор: Դա այն կրիտիկական թռիչքային իրավիճակն է, երբ ինքնաթիռը անկառավարելի սպիրալաձև արագ անկման մեջ է գտնվում և հատում է այն կետը, երբ որևէ գործողությամբ այլևս հնարավոր չէ խուսափել ինքնաթռի կործանումից: Վերջին մի քանի օրերը իրապես ծանր էին իշխանությունների համար: Սա իշխանությունների իմ կողմից սպասելի օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր: Այժմ նրանք մոտենում են քաղաքական штопор-ին:

Շուրջ երկու տարվա մի շարք հորդորները, վերապահումները շատ են եղել և ունեցել են բացառապես տագնապային հիմքեր: Գիտեմ՝ շատերը գնահատել են այդ նկատառումներս «ձայն բարբառո անապատի», մյուսները թերևս համաձայնվել են, երրորդները պահել են իրենց իշխանության անգիտակից աջակիցների ամենացածր որակների դրսևորմամբ: Սակայն հորդորներիս հիմքում ոչ թե իշխանությունների անձնական քաղաքական հաջողության ցանկությունն է եղել,այլ իմ երկրի քիչ թե շատ չձախողվելու և անդառնալի սխալներից խուսափելու ցանկությունը:

Իշխանությունների սրընթաց штопор-ը ևս իմ երկրի, այսինքն իմ շահերից չի բխում:

Փոխվե՛ք վերջապես, եթե արդեն ընկալում եք փոխվելու օրհասական անհրաժեշտությունը հենց Ձեզ համար: Հակառակ դեպքում ոչ միայն Ձեր կողքին ոչ ոք չի մնա, այլ այդ штопор-ից ձեր օպոնենտները Ձեզ չեն կարողանա փրկել նույնիսկ մեծ ցանկության դեպքում:

Իմ արժեհամակարգով և քաղաքական ընկալումներով ես պետականամետ եմ և համարում եմ, որ իրական ժողովրդավարական և մրցունակ պետություն, կայուն և արժեքահենք հասարակություն ունենալու գրավականը մանիպուլացված և ներքին մաղձերով առաջնորդվող ամբոխի և ամբոխավարների ավտոկրատիայի հաստատման անթույլատրելիությունն է»:

դիտվել է 537 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am