Ես վարչապետի նման չեմ, որը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի «հետաքրքիր» կարգավիճակից. Աղվան Վարդանյան

«Բանակը մեր ողնաշարն է: Կուզեի՝ այս օրն ավելի տոնական լիներ։ Թվում է՝ փոքր բան է, բայց Հայաստանում հազարավոր գովազդային վահանակներ կան, ամեն տարի այդ վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, մթնոլորտ էր․ մի քանի օր է նայում եմ, այդ պատկերներն ընդհանրապես վերացել են։ Պաստառների վրա ձեռագիր է, և ինչ-որ անիմաստ տեքստեր»,-  լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր այցելել են Եռաբլուր։ Աջակիցների հետ էր նաև Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ զինվորների, հերոսների հիշատակի առաջ մեր հավատարմությունն արդեն պակասում է։ Նրան չի բավարարում ներկայիս զինված ուժերի վարած քաղաքականությունը․ «Հոգին ու վերաբերմունքը պակասում է։ Տեսեք՝ մեր տասնյակ զորահրամանատարներ ճնշումների ու հալածանքների տակ են, և դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Ցավալի է, բայց այսօր չխոսենք այդ մասին»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գրիչի վերաբերյալ գրառմանը, Վարդանյանն ասաց, որ թեմային ծանոթ է․ «Ես վարչապետի նման չեմ, որը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի «հետաքրքիր» կարգավիճակից։ Բայց թույլ տվեք՝ Եռաբլուրում չանդրադառնալ այդ թեմաներին։ Ավելի ուշ կանդրադառնանք դրան և ուրիշ այլ հուզող հարցերի»,-ամփոփեց նա։

դիտվել է 2035 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am