Սիրելի հայրենակիցնե´ր, հայրենյաց պաշտպաննե´ր, ազատամարտիկնե´ր, այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 28-րդ տարեդարձը։ Կազմավորվելով դժվարին պայմաններում՝ հայկական բանակը պատվով հաղթահարեց ծանրագույն փորձությունները․ հաղթեց պարտադրված պատերազմում ու ծնկի բերեց հակառակորդին՝ պարտադրելով զինադադար։ Այսօր մենք ունենք հաղթանակած և կայացած բանակ՝ շնորհիվ մեր նվիրյալների: Ես խոնարհվում եմ այն վեց հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց արյունով վերագծեցին տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները։ Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց առջև: Ուստի անթույլատրելի եմ համարում աննախադեպ չափերի հասնող մարդկային ներուժի այսօրվա կորուստները։ Այլևս չպետք է թույլ տանք, որ շարունակվեն զոհվել մեր զինվորներն ու սպաները, որ ծնողները բանակից իրենց որդիների վերադարձը հրաշք համարեն: Եվ այսօր առաջնահերթ խնդիր եմ համարում բանակի անհապաղ վերազինումը ժամանակակից զինատեսակներով։ Խնդիր, որի մասին բազմիցս եմ արտահայտվել։ Ներկայում տեխնոլոգիաների և ուղեղների պատերազմ է, և պիտի անել ամեն բան, որպեսզի հաղթենք նաև այս պատերազմում։ Սիրելի´ հայրենակիցներ, ես հավատում եմ, որ մենք հասկանում ենք պահի լրջությունը և ճիշտ ընտրության արդյունքում մարտունակ բանակ ունենալու այսօրվա բարեմաղթանքների փոխարեն մեկ տարի անց միմյանց կշնորհավորենք մարտունակ և անխոցելի բանակ ունենալու կապակցությամբ։ Շնորհավորում եմ հայկական բանակի և հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում եմ միասնություն և ուժ՝ ի շահ միասնական հայրենիքի։
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը