Հարավկովկասյան բռնապետի վճիռը

Իրավապաշտպանները կոչ են անում Եվրախորհրդին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Նշենք, որ փաստաթուղթը ԵԽԽՎ նիստում քվեարկության կդրվի վաղը:
Իրավապաշտպանները Ստրասբուրգում կոչ են արել Եվրախորհրդին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքները շարունակաբար ոտնահարելու համար:

Քննարկմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի հարցով համազեկուցող, իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը, ով Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին ծավալուն զեկույց է ներկայացրել և կոշտ քննադատել Բաքվին:

Տարեսկզբից հայտնի էր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին հերթական զեկույցը՝ պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատությամբ:
Ծավալուն ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր՝ իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով, չնայած երիտասարդ տարիքին, հայտնի է կոռուպցիայի ու բռնապետությունների դեմ վճռական պայքարով:

Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո եվրոպացի պատգամավորն արձանագրել էր. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Համազեկուցողը նշում է, որ տասնամյակներ առաջ՝ 2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրախորհրդին, Բաքուն պաշտոնապես ընդունել էր, որ երկրում քաղբանտարկյալներ կան և խոստացել էր համագործակցել եվրոպացիների հետ՝ նրանց ազատ արձակելու համար: «Այդուհետ, սակայն, Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը դարձավ ժխտողական», - գրել է զեկույցի հեղինակը՝ ընդգծելով, որ այդպես այլևս չի կարող շարունակվել:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ իսլանդացի պատգամավորը նշել է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ փաստելով, որ ընդդիմադիր գործիչները, լրագրողներն ու ակտիվիստները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

«Եվրոպական դատարանի որոշումներից շատերը արձանագրում են փաստեր, որոնք հստակորեն համապատասխանում են քաղբանտարկյալների մասին Վեհաժողովի բնորոշումներին», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով, որ Բաքուն տարիներ ի վեր արհամարհում է ոչ միայն սեփական քաղաքացիների իրավունքները, այլև՝ Ստրասբուրգյան դատարանի որոշումները. - «Վեհաժողովը մտահոգված է, որ դատական վճռից հինգ ու կես տարի անց՝ մինչև օրս, Իլգամ Մամադովի, Անար Մամադլիի և Ռասուլ Ջաֆարովի վերաբերյալ վճիռները մնում են թղթի վրա»: Նշված երեքի դեպքում էլ եվրոպական ատյանը մարդու իրավունքների խախտում էր արձանագրել, Ադրբեջանի դատարանը, սակայն, մինչև օրս նրանց չի արդարացրել, ինչը նշանակում է, որ Ալիևի ընդդիմախոսները չեն կարող մասնակցել ընտրություններին՝ դատվածություն ունենալու պատճառով:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն կյանքի կոչել Եվրոպական դատարանի որոշումները, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանան մասնակցել առաջիկա փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - արձանագրում է զեկույցի նախագիծը, որն անցած ամիս արդեն իսկ հավանության է արժանացել Վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովում:

Հանձնարարականների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում. Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի կառավարությանը անկախ ու չեզոք մարմին ստեղծել, որը կուսումնասիրի արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների կազմած ցուցակները, ըստ որոնց երկրում ավելի քան հարյուր մարդ այս պահին գտնվում է ճաղերի հետևում՝ քաղաքական դրդապատճառներով: «Ողջունում ենք երկրում բարեփոխումներ իրականացնելու Բաքվի խոստումները, սակայն, Վեհաժողովը դեռ պետք է համոզվի, որ այդ քայլերը կբերեն իրական ու տևական արդյունքների», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով. - «Այս հանձնարարականների նպատակն է մեկընդմիշտ լուծել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ հանուն այդ երկրի ժողովրդավարության և այն քաղաքացիների, որոնք իրենց կյանքի մի մասը անցկացրել կամ շարունակում են անցկացնել բանտում, հաճախ՝ սարսափելի պայմաններում, և միայն այն բանի համար, որ օգտվել են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից»:

Ի դեպ, իսլանդացի պատգամավորը զեկույցում նաև հիշեցրել է, որ նախորդ անգամ՝ 2013-ին, երբ այս հարցով հերթական զեկույցն էր կազմվել, Բաքուն «խավիարային քաղաքականությամբ» կաշառել էր եվրոպացի պատգամավորներին և տապալել այն: Պաշտոնական Բաքուն դեռևս որևէ կերպ դրան չի արձագանքել:

Հունվարի կեսերին ամփոփելով անցած տարվա արդյունքները, նախագահ Իլհամ Ալիևը միայն հաջողությունների ու ձեռքբերումների մասին է խոսել՝ պնդելով, թե Ադրբեջանը հաստատակամորեն զարգանում է՝ առաջատար դիրք զբաղեցնելով աշխարհում. «2019-ին մենք ականատես եղանք մոլորակի տարբեր ծայրերում սկիզբ առած արյունալի բախումների, լարվածության, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ժողովրդավարության ոտնահարման, մինչդեռ Ադրբեջանը բարգավաճում էր կայունության մեջ»: Մոտ կես ժամ շարունակված օր ելույթում Ալիևն այդպես էլ որևէ խոսք չէր ասել սեփական երկրի հասցեին արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների քննադատության մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4258 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am