Ալեն Սիմոնյանը հայտ ներկայացրեց դառնալ Նիկոլ Փաշինյանի մահապարտ կողմնակիցը` քծնելով նրան «գերմանական» ձևով

Ամեն մի իշխանություն ունենում է հակառակորդներ, կողմնակիցներ, նվիրյալներ և մահապարտ կողմնակիցներ: Վերջիններս փորձում են հավատարիմ լինել ոչ թե գաղափարին, այլ մարմնին: Նման ձևով են գործում այն մարդիկ ովքեր քաղաքական, գաղափարական դաշտում ուժեղ չեն և փորձում են իշխանությանը իր հավատարմությունը ցույց տալ մարմնին ծառայելով: Օրինակ` հիտլերյան Գերմանիայում 30-ականների կեսերին, երբ որոշվում էր իշխանական իերարխիան Բորմանը, ով քաղաքական տեսանկյունից զիջում էր Գեբելսին, Հիմլերին և Գերինգին, որոշեց Հիտլերի դեմ մահափարձի իմիտացիա կազմակերպել, որպեսզի այդ ժամանակ իր մարմնով ծածկի ֆյուրերի մարմինը և դրանով իսկ իր հավատարմությունը ֆյորերի մոտ ամրապնդի: Պետք է նշել, որ Բորմանին դա հաջողվեց, և նա դարձավ Հիտլերի շրջապատի նեղ շրջանակի անդամ: Բորմանը քաղաքականությունից թույլ էր, անսկզբունքային, այդ իսկ պատճառով էլ փորձեց Հիտլերին հավատարիմ լինել այլ հարթության մեջ:

Եվ զարմանալի չէր, որ պատերազմի ավարտից հետո Գեբելսը ինքնասպան եղավ, Հիմլերն ու Գերինգը մահվան դատապարտվեցին, իսկ Բորմանը` մոռանալով իր ընկերներին, կարողացավ ճողոպրել Գերմանիայից` խուսափելով արդար պատժից:

Վերադառնալով մեր օրերին` Բորմանի պատմությունը հիշեցի, երբ լսեցի Ալեն Սիմոնյանի` «Ազատությանը» տված հարցազրույցը:

Այդ հարցազրույցում նա փորձում է իր մարմնով պաշտպանել իր առաջնորդին, ձեռքի հետ «փչացնելով» իր եբեմնի ընկեր Արթուր Վանեցյանին: Իսկ, որպես լրացում, Ալենը հատուկ շեշտում էր, որ իր համար «քաղաքական առաջնորդը» ավելի կարևոր է, քան «կենցաղային» այլ հարաբերությունները: Այս պատմությունը ցույց է տալիս, թե այս իշխանության իերարխիայում ով ով է և ինչի է ունակ:

Սա է իրականությունը:

zham.am

Հ.Գ.

Ի դեպ երբ այս մարդիկ խրոխտ հայտարարում են այլ գործիչների կապերի մասին ՀՀԿ-ի հետ, պարզապես մարդու ժպիտն է առաջանում: Մեկ օլիգարխի գրպանում կայացած մարդը ոնց՞ է հանդգնում խոսել «նախկին թալանչիների», «ՀՀԿ-ի», «կեղծված ընտրությունների» մասին: Մանավանդ, որ այդ օլիգարխը այս բոլոր երևույթների ակունքներում է ձևավորվել: Բորմանը չգիտեմ, բայց Գեբելսը հաստատ կնախանձեր այս ամենը տեսնելուց:

դիտվել է 1358 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am