Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց
«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ևս ազատ արձակվեց։
«Ինձ բերման էին ենթարկել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով։ Մեզ բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ իմ մեքենայից։ Ես գալիս էի այստեղ՝ իմանալու, թե ինչու են բերման ենթարկել Նարեկ Մալյանին։ Մեզ էլ բերման ենթարկեցին՝ կասկածանքով, թե մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործում ենք։ Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով թմրամիջոց, գալիս եմ Ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանը։
Դանիելյանն իրեն բերման ենթարկելը որակեց հերթական թատրոն. «Սա հերթական թատրոնն է՝ մեր պետության գլխավոր կլոունի կատարմամբ։ Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք ակամայից ունկնդիրը դարձան իմ՝ ոչ պարկեշտ արտահայտությանը։ Կարծում եմ, որ ծնողները պարտավոր են պատասխանատվություն կրել իրենց զավակների արարքների համար, գիտեմ, որ Փաշինյանի մայրն իր դաստիարակության պրոցեսին չի մասնակցել, ըստ այդմ, իր հասցեին՝ իմ արած արտահայտությունը սխալ է։ Բուն Փաշինյանի հասցեին արած ցանկացած արտահայտություն, իհարկե, արդարացված է։ Ձեր հարցերին պատասխանելուց հետո գնալու եմ հիվանդանոց՝ բուժզննության՝ տեսնեմ ինչ է հայտնաբերվում. ձեռքի թմրածություն կա»։