Մամուլի շենքում հրդեհի դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ․ Ռուբեն Սաթյան

Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո պարզ դարձավ, որ այրվել են հոսանքահաղորդիչները և տևական ժամանակ է վերելակները չեն աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Հոսանքի հարցը լուծված չէ։ Մամուլի շենքում գտնվող լրատվականներն այս կամ այն կերպ լուծել են իրենց լույսի հարցը, որպեսզի խմբագրությունների աշխատանքը չտուժի։ Պատասխանատուները դեռևս չեն նշում վերականգնման ժամկետները, իսկ լրատվականներն ամեն օր նոր մարտահրավերների առաջ են, թե ինչպես պետք է շարունակեն իրենց աշխատանքը։ Սա պատկան մարմինների կողմից ոչ պատշաճ վերաբերմունք է շենքում աշխատողների նկատմամբ։


Դեպքի հետ կապված «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ իրենց ջանքերի շնորհիվ թերթն ու կայքը բնականոն աշխատում են. «Կայքի աշխատակիցները հիմնականում աշխատում են տնից, իսկ թերթը մեր ընկերների մոտ այն հավաքվում և տպագրվում է»։

«Նովայա Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը նշեց, որ դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ։ «Վերականգնման աշխատանքները զրոյական փուլում են։ Երեկ եմ գնացել ոնց կար հրդեհից հետո, այդպես էլ մնացել է»,- ասաց նա։

Սաթյանը նաև հավելեց, որ դիմել է պատկան մարմիններին. «Դիմել եմ պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանին։ Նշեցի գույքի վնասների չափը, բայց դեռ որևէ արձագանք չկա։ Նարեկ Բաբայանը եկավ պտտվեց ու վերջ։ Զանգահարել եմ կառավարություն, մամուլի քարտուղար էլ չկար։ Ինչ հնարավոր է, արել եմ»։

Թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ շենքի պատասխանատուն ասել է. «Ում ուզում եք բողոքեք»։ Ըստ պրն Սաթյանի՝ հրդեհը կազմակերպված է եղել և ամենաշատ տուժել է իրենց հարկը։ «Շաբաթ օրը, երբ մարդ չկա շենքում, ինչո՞ւ պետք է հրդեհ լինի։ Ֆորսմաժորային իրավիճակ է, մարդիկ առանց աշխատավարձի նստած են, թերթը լույս չի տեսնում, իսկ իրենք հանգիստ են, իրենց համար ոչ աշխատանքային օր է (նկատի ունի իշխանություններին)»։ Ըստ պարոն Սաթյանի՝ նման իրավիճակներում կառավարությունները գոնե փորձում են աջակցել, փոխհատուցել, այդ ամենի մասին առհասարակ խոսք չկա։

Պրն. Սաթյանը նաև զարմացած էր, մասնավորապես, իրենց թերթի նկատմամբ մամուլի հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների վերաբերմունքից. «Օրինակ՝ Երևանի Մամուլի ակումբը, որի ֆինանսավորումը կհերիքեր ոչ միայն հրդեհի, այլ ավելիի համար։ Ոչ մի զանգ։ Մամուլը գրում է, բայց իրենք անտարբեր են։ Դե թող գան, տեր կանգնեն։ Ազատ մամուլի մասին անընդհատ խոսում են... Հետո՞։ Մերոնք-ձերոնք, ոնց եղել է այդպես էլ մնացել է։ Ազատ մամուլն այն է, որ սրա նրա ձեռքին չի նայում։ Ամեն ինչ արված է, որ մամուլը սրա նրա ձեռքին նային։ Հիմա ես 3-րդ հարկում նստած եմ, խմբագրությունը կանգնած է, բայց ես արենդայի, սպասարկման գումար տալիս եմ, հարկերը վճարում եմ, ինչպե՞ս։ Հիմա պետք է ընկնեմ սրա նրա դուռը խնդրեմ, որ օգնեն»։

Պրն Սաթյանը նշում է, որ այս դանդաղկոտությունն ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ պետգույքի կոմիտեն փորձում է այնտեղից հանել մամուլի ներկայացուցիրչներին։ Նրա խոսքերով՝ դեռ անցած տարի հանդիպում է եղել մամուլի ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաև պրն Սաթյանը և հարց է բարձրացվել , որ պայմանագրերի ավարտից հետո մրցույթ է հայտարարվելու և ով ավել շատ գումար տա, նա էլ կաշխատի մամուլի շենքում։ Այս հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել, որից հետո պետգույքի կոմիտեն, ըստ Սաթյանի, շարունակություն չի տվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով և կոչ է անում իշխանություններին մամուլի անխափան աշխատանքները կազմակերպել այնքան ժամանակ, մինչ կվերականգնվեն հրդեհից տուժած տարածքները»,- նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Նոր ապտակ Մոսկվայից Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Նիկոլ Փաշինյանի` գյուղացու մտածողությունը Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը Հումանիտար աղետ, հավատ չներշնչող պաշտոնական տվյալներ. Ինչ է կատարվում Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը տարակուսած է. ստատո՞ւս, թե ՞լայվ, ո ՞րն է հոգեպես առավել ազնիվ Հերոսների ու հեղափոխականների պայքար. Արցախը թրենդի մեջ Բլեֆ՝ թաքնված դիմակահանդեսի տակ Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է Վարչապետն իր ամենասիրելի գործարարին չի՞ ասում՝ էս ի՞նչ ես անում, արա՛ Սահմանադրական դատարանի հարցը արդեն գցել եք ոտքներիդ, ինչի՞ եք ուզում անպայման ընկնի գլխներիդ Համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին Արդյոք կա՞ հստակ հաշվարկ, թե քանի դիմակ պետք է վաճառեք, որպեսզի էն նիսյա սիգարետի ողջ պարտքը փակեք Հարգելի դատարա՞ն, թե՞ դատարանի փոխարինիչ Ողբերգական դեպք Երևանում. նորածին է մահացել «Շուտով կիմանաք». Ալեն Սիմոնյանը՝ Գոգյան-Թամրազյան խնդրի մասին Դերասանության հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան Կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել. Գորգիսյանը՝ Փաշինյանին Կպատասխանի ՀՀ վարչապետ Տիգրան Ուրիխանյանը․ Ալեն Սիմոնյանը շփոթվեց ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը Փաշինյանը, երեք տարին չլրացած, հրաժարական է տալու. Մ. Մադաթյան. անոնս Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...