Որո՞նք են լինելու իշխանության հաջորդ քայլերը ՍԴ-ի դեմ. Արմեն Գրիգորյանը մեկնաբանում է (video)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման մասին ասաց. «Կարծում եմ՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՍԴ ճգնաժամին լուծում տան: Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել»:
Դիտարկմանը, թե երբ Գրիգորյանն ասել է՝ հեղաշրջման փորձ է եղել, վարչապետը որոշ չափով հերքել է իր խոսքերն՝ ասելով, թե հիբրիդային պատերազմի տարրեր են եղել:
«Հետ ենք գալիս նույն թեմային, բայց ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, այն վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է»,- ասաց նա: