«Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ»
Դիտել նաև
Ապիկար կառավարման արդյունքում ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը. Արթուր Թովմասյան
Թովմասյանը հրաժարական չի տալիս
Ընդդիմադիր սպասելիքները սպասարկելը պատժելի չէ. Թագուհի Թովմասյանը գրություն կուղարկի պատգամավորների հարցով
Օգոստոսից հետո երկիրը կանգնելու է տնտեսական կոլապսի առաջ․ Միքայել Մելքումյան. Տեսանյութ
Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը: Հարևաններից մեկն արդեն իսկ մերժել է խնդրանք-պահանջ-առաջարկը: Շենքի բնակիչները նաև ներքին որոշում են կայացրել՝ ով համաձայնվի նման ստոր ծառայություն մատուցել, բարձրահարկի ողջ բնակիչների կողմից այլևս երբեք բարևի չի արժանանալու: Դատական իշխանության առաջին դեմքի դեմ նման քայլն անհետևանք մնալ չի կարող: Ոչինչ չի մոռացվում, ոչ մեկ չի մոռացվում»: