Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սուտ, կեղծիք և թշնամանք տարածող 8rd.am յութուբյան ալիքի ակնհայտ «photoshop» արված նկարը ներկայացնում է որպես իրական նկար. 3 կեղծիք 1 գրառման մեջ

 antifake.am-ը գրում է. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում 6 նկար է տեղադրել և գրել.

«Չէ, չի փորձել Փաշինյանին ու նրա ընտանիքին մոտենալ․․․
Գրիչն էլ Վանեցյանն է փոխանցել։ Ասում է՝ երկու անգամ եմ հանդիպել, այստեղ միայն 5 հանդիպման փորձ կա։»։Այս կերպ Սաֆարյանը փորձել է «ապացուցել», որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարության մեջ տեղ գտած խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, և որ ՍԴ նախագահն ու ՀՀ վարչապետը առնվազն «5 անգամ հանդիպել են»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է հայտարարության հետևյալ հատվածին.

«Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։
Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։
Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ:
Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում»։

Նկատենք, որ ՍԴ նախագահի հայտարարության մեջ որևէ խոսք չկա 2 հանդիպման մասին, այլ խոսքը գնում է 2 հեռախոսազրույցի մասին։

Այնուամենայնիվ, Ստյոպա Սաֆարյանի կողմից ներկայացված 6 նկարներից 1-ը ակնհայտ «photoshop» է, որի սկզբնաղբյուրը սուտ, կեղծիք, զրպարտություններ և ազգամիջյան թշնամանք տարածող 8rd.am յութուբյան ալիքն է։ «Photoshop» արված նկարը «Րոպեներ առաջ… Փաշինյանի պատասխանը Հրայր Թովմասյանին» վերնագրով տեսանյութի «մանրապատկերն» (“thumbnail”) է։

Իրականում, «photoshop» արված նկարի համար օգտագործվել են 2 տարբեր նկարներ.

1. Հրայր Թովմասյանի նկարն արվել է «Photolure» լրատվական գործակալության կողմից 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց ՍԴ նախագահի ճեպազրույցից հետո։

2. Իսկ Նիկոլ Փաշինյանը նկարի սկզբնաղբյուրը «Sputnik Armenia» լրատվականն է. նկարն արվել է 2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Երևանում զբոսանքի ժամանակ։

Նկատենք նաև, որ Ստյոպա Սաֆարյանի կողմից հրապարակված 6 նկարներից ևս 2 նկարներն էլ 1 իրադարձության ժամանակ արված նկարներ են.Այս 2 նկարները 2020 թվականի հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագի ընթացքից վերցված կադրեր են։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր 1 գրառման մեջ միաժամանակ 3 կեղծիք է ներկայացնում հանրությանը՝ ի պաշտպանություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

դիտվել է 3237 անգամ
Լրահոս
Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am