«Իշխանությանը քննադատելու ցանկացած փորձ կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ, սա վտանգավոր է»․ Խոսրով Հարությունյան

Հայաստանի նախկին վարչապետ, «Քրիստոնեադեմոկրատական միության» նախագահ Խոսրով Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում է հիբրիդային հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ՝ ասելով, որ հեղաշրջման փորձի ողնաշարը կոտրել են պաշտոնանկություններով, ասաց․ «Ինձ համար հավելյալ մեկնաբանության կարիք ունի հիբրիդային հեղաշրջում թեզը, ես առաջին անգամ եմ նման բան լսում»։

Խոսրով Հարությունյանին ծանոթ է հիբրիդային պատերազմ տերմինը․ «Եթե դա պրոեկտում ենք հայաստանյան իրականության վրա, սկսում եմ ես մտածել՝ արդյոք Փաշինյանը նկատի ուներ, որ եթե որևէ մեկն օգտագործի լրատվամիջոցներն ու խիստ քննադատի կառավարությանը, դա կարելի է որակել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Եթե դա էդպես է, ապա սա ուղղակի սպառնալիք է այլակարծությանը, ժողովդարությանը։ Հուսամ, թե դա էդպես չէ։ Հուսամ, թե վարչապետը դա նկատի չուներ»։

Հակառակ դեպքում, ըստ Հարությունյանի, «ցանկացած փորձ իշխանություններին քննադատելու, կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Սա վտանգավոր է»։

Փաշինյանն այսօր նաև ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական ընդդիմություն է դարձել և ներքաշվել հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Այս կապակցությամբ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորն ասաց․ «Սահմանադրական դատարանը քաղաքական նպատակներին չի կարող ծառայել։ Պետք է ծառայի օրենքին և Սահմանադրությանը։ Թովմասյանի գործողությունների սահմանադրականությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Բոլորը խոսում են այն մասին, որ դա հակառակ է քաղաքական նպատակահարմարությանը։ Դատական իշխանության լեգիտիմությունը պայմանավորված չէ հանրության սպասելիքները բավարարելու կարողությամբ»։

Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ ինքն է հանձնարարել մինչև վերջ ուսումնասիրել Հրայր Թովմասյանի ընտրության առթիվ փաստերը՝ հայտարարելով, որ կեղծիքով ընտրված մարդը ՍԴ նախագահ չի լինելու․ «Դուք համոզվա՞ծ եք, որ կեղծիքով է ընտրվել։ Ես մասնակցել եմ այդ քվեարկությանը։ Հրայր Թովմասյանի ընտրությանը քվեարկությունը եղել է բացառապես օրենքի շրջանակում, թող որևէ մեկն ասի, որ դա եղել է կեղծիքներով»,- հակադարձեց Հարությունյանը՝ հավելելով․ «Եթե գործը ընթացքի մեջ վարչապետը, ամենաազդեցիկ պաշտոնյան, ասում է՝ այնտեղ կեղծիքներ կան, ես սկսում եմ մտածել, որ նա արդեն հանձնարարական է տալիս իրավապահ մարմիններին, որ էնտեղ խախտում է եղել։ Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական նպատակահարմարությանը տուրք տալով։ Սա է, որ վտանգ է ժողովրդավարությանը»։

 

դիտվել է 464 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am