Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի որ «կեղտոտ» հրահանգը չի կատարել
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի տեքստում հանդես եկավ իշխանություններին ուղղված «կանգ առ» կոչով: Զուգահեռ ինֆորմացիա տարածվեց, որ նա չի ցանկացել կատարել Փաշինյանի մեղմ ասած վիճահարույց հրահանգները, ինչի արդյունքում կայացրել է հրաժարականի քայլը: Մեր տեղեկություններով, երբ Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությամբ հանդես եկան եւ ներկայացան դատարան, Փաշինյանը հրահանգել է ձերբակալել երկուսին, բայց Վանեցյանը մերժել է եւ հիմնավորել, որ դա անթույլատրելի է: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին տնօրենը առաջիկայում կխոսի այդ եւ շատ այլ բաների մասին: